ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 428-Ա
ԱՆՆԱ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով և հիմք ընդունելով կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշումը՝
1. Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի (այսուհետ` գրասենյակ) վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության պետ Աննա Ղարիբյանին 2026 թվականի հունիսի 7-13-ը ներառյալ գործուղել Սինգապուրի Հանրապետություն (Սինգապուր)՝ Սինգապուրի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեխնիկական աջակցման կենտրոնի կողմից կազմակերպվող «Նորարարություններ կառավարման ոլորտում» խորագրով դասընթացին մասնակցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել Աննա Ղարիբյանի գործուղման ճանապարհածախսի և 2026 թվականի հունիսի 7-ի և 13-ի համար օրապահիկի հետ կապված ծախսերի հատուցումը:
3. Գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության պետին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
4. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
11.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |