ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2172-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 29.04.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
28.04.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2172-Ա

«28» ապրիլի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

28.04.2026 թ.

հ. 2172-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Միքայել Մանգասարյան

Ջահուկյան /Այգեստան 11-րդ/ փողոց, հ.44

շինություն

Միքայել Մանգասարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջահուկյան /Այգեստան 11-րդ/ փողոցի հ.44 հասցեում գտնվող օժանդակ շինության /վկ. հ.03062021-01-0350, հող. 196.5քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 21.6քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գ. Ջահուկյան փողոց, հ.44/1

01063VQQCHX9

 

2

Գայանե Գևորգյան

Խանզադյան փողոց, հ.11

բնակելի տուն

Գայանե Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Խանզադյան փողոցի հ.11 հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ. վկ. հ.2670889/ տրամադրել հասցե՝ Նորքի 2-րդ փողոց, հ.11/1

01093CFQTYFL

 

3

Միհրան Ավետիսյան

Դավթաշեն 1-ին և 2-րդ թաղամասերին հարող տարածք, հ.28

հողամաս

Հողամասի նվիրատվության 09.04.2026թ. հ.1215 պայմանագրով Միհրան Ավետիսյանին նվիրած, Դավթաշեն 1-ին և 2-րդ թաղամասերին հարող տարածքի հ.28 հողամասին տրամադրել հասցե՝ Օֆելյա Համբարձումյան փողոց, 3-րդ նրբանցք, հ.12

01043N5EM8KA

 

4

Էդուարդ Խաչատրյան

/լիազորված անձ/

Սարգիս Բլիկյան

/սեփականատեր/

Ա. Խաչատրյան փողոց, հ.29/1 շենք, հ.66

բնակարան

Սարգիս Բլիկյանին սեփականության իրավունքով պատկանող, Ա. Խաչատրյան փողոցի հ.29/1 շենքի հ.66 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.27032026-01-0353, ընդհ. բաժն. 1.3քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 51.6քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ա. Խաչատրյան փողոց, հ.29/1 շենք, բն.66/1

01033LHFPRMS

 

5

Արթուր Վերմիշյան

/լիազորված անձ/

Դավիթ Խաչատրյան

Շ. Կուրղինյան փողոց, հ.15 շենք, հ.37

բնակարան

Դավիթ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, Շ. Կուրղինյան փողոցի հ.15 շենքի հ.37 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.16032026-01-0104, ընդհ. բաժն. 5.88քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 33.46քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Շ. Կուրղինյան փողոց, հ.15 շենք, բն.37/1

01073JCSEJFF

 

6

Արթուր Վերմիշյան

/լիազորված անձ/

Դավիթ Խաչատրյան

Շ. Կուրղինյան փողոց, հ.15 շենք, հ.37

բնակարան

Դավիթ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, Շ. Կուրղինյան փողոցի հ.15 շենքի հ.37 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.16032026-01-0104, ընդհ. բաժն. 5.88քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 33.68քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Շ. Կուրղինյան փողոց, հ.15 շենք, բն.37/2

01073SLRX7VA

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան