ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Մ․Մելքոնյան |
ԵԴ1/0379/15/24 |
|
Հայաստանի Հանրապետությանվերաքննիչ քրեական դատարան, |
||||
|
| ||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
|
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
27 մարտի 2026 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 8-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2019 թվականի հոկտեմբերի 15-ին հարուցվել է թիվ 14202019 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 192-րդ հոդվածի 2-րդ մասով։
2024 թվականի մայիսի 6-ին նախաձեռնվել է թիվ 69112224 քրեական վարույթը՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով, և նույն օրը միացվել է թիվ 14202019 քրեական վարույթին։
2024 թվականի մայիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության ՀԿԳ քննիչ Ա․Հարությունյանը որոշում է կայացրել թիվ 14202019 քրեական վարույթով «**********» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի ******* համայնքի ********* պողոտայի ** հասցեում գտնվող թիվ **-***-****-**** կադաստրային ծածկագրով գույքն արգելադրելու մասին, և նույն օրն այդ որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։
2․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի մայիսի 24-ի որոշմամբ քննիչի միջնորդությունը բավարարվել է։
3․ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ «*********» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Ե․Ս-ի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մայիսի 24-ի որոշումը՝ բեկանել, ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության ՀԿԳ քննիչի միջնորդությունը՝ մերժել՝ վերացնելով «********» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի ******* համայնքի *********** պողոտայի ** հասցեում գտնվող թիվ **-***-****-***** կադաստրային ծածկագրով գույքն արգելադրելու մասին որոշումը։
4․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ հատուկ վերանայման վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ․Գրիգորյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
5․ 2025 թվականի սեպտեմբերի 3-ին Վճռաբեկ դատարանում ստացվել է «*********» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Ե․Ս-ի դիմումը, որին կցված է կրկնակի դատաապրանքագիտական և դատատնտեսագիտական փորձաքննություն նշանակելու մասին նախաքննության մարմնի՝ 2025 թվականի օգոստոսի 4-ի որոշումը։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
6. Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, այն է՝ սխալ է կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ, 132-րդ և 295-րդ հոդվածները, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված՝ վարույթի հանրայնության սկզբունքը, ինչն ազդել է վարույթի ելքի վրա, և որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
6.1. Ըստ բողոքաբերի՝ վարույթն իրականացնող մարմինը «*********» ՓԲ ընկերությանն օտարված անշարժ գույքն արգելադրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հիմքով՝ որպես հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույք, իսկ տվյալ դեպքում քրեական հետապնդում հարուցված լինելու և նման որոշում կայացված լինելու պահանջ օրենսդիրը չի սահմանել։
6.2. Բողոքաբերն իր անհամաձայնությունն է արտահայտել Վերաքննիչ դատարանի այն պնդմանը, որ քրեական հետապնդում հարուցելու որոշման բացակայության պայմաններում, Առաջին ատյանի դատարանը պետք է սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում կայացներ և ըստ էության չքննարկեր ներկայացված միջնորդությունը։
7․ Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 8-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ բավարարելով քննիչի միջնորդությունը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. 2024 թվականի մարտի 28-ի թիվ 21-1312 դատաապրանքագիտական և դատատնտեսագիտական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ «(…) «********-********» ՍՊԸ ընկերության կողմից պակաս հաշվարկված շուկայական արժեքները կազմում են՝
- Երևան *********** պողոտա թիվ ** հասցեում գտնվող անշարժ գույքի մասով ************* հազ․ դրամ (*************-**********) (…)»1:
9. ********** պողոտայի ** հասցեում գտնվող թիվ **-***-****-**** կադաստրային ծածկագրով գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու մասին միջնորդության համաձայն՝ «…) 2024 թվականի մարտի 28-ին ստացվել է դատաապրանքագիտական և դատատնտեսագիտական համալիր փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ «********-********» ՍՊԸ-ի կողմից գնահատված «****» ԲԲ ընկերության գույքերի արժեքների և դատաապրանքագիտական փորձաքննությամբ պարզված գույքերի շուկայական արժեքների արդյունքում առաջացող տարբերությունների արդյունքում «****» ԲԲ ընկերությանը պատճառվել է ընդամենը ************** հազ. դրամի (***** ******* *** ******* *** ***** **** ***** ******** ***** **** *******) վնաս, բացի այդ նշվածի արդյունքում պակաս ԱԱՀ է հաշվարկվել՝ կամ պետությանը պատճառվել է ընդամենը ********** հազ. դրամի (**** ****** ******** ***** **** ****** *** **** *******) վնաս (…):
[«********-********» ՍՊԸ-ի աշխատակից, ******** Վ․Ս․-ը] «****» ԲԲԸ-ին պատկանող ********** պողոտա թիվ ** հասցեում գտնվող ****** «************» անշարժ գույքի արժեքը գնահատել է առանց սպասարկման համար հատկացված ***** քմ մակերեսով վարձակալական իրավունքով հատկացված հողամասի արժեքի որոշման, այն է՝ **************** ՀՀ դրամ շուկայական արժեքով անշարժ գույքը գնահատել է ************ ՀՀ դրամ, իսկ մնացած շարժական գույքերը *************** ՀՀ դրամ, այսինքն **************** ՀՀ դրամով պակաս իրական շուկայական արժեքից։ (…)
Շարունակելով իր հանցավոր գործողությունները, *********** ******** ********* Վ․Ա-ը, ** ********* ******** **.**.****թ.-ի որոշմամբ «****» ԲԲԸ-ին պատկանող Երևան քաղաքի *********** ** հասցեում գտնվող անշարժ և շարժական գույքը, որի շուկայական արժեքը **** թվականի ******** **-ի դրությամբ կազմել է **************** ՀՀ դրամ դրամ (որից *************** ՀՀ դրամ գումարը կազմել է շենք-շինությունների և սպասարկման համար հատկացված ***** քմ մակերեսով վարձակալական իրավունքով հատկացված հողամասի արժեքը, իսկ ***************** ՀՀ դրամ գումարը մնացած գույքի շարժական արժեքը), դատարանի թույլտվությամբ **.**.****թ.-ին նվազագույնը *************** ՀՀ դրամով օտարման ենթակա «****» ԲԲԸ-ին պատկանող հիշյալ գույքը ընդամենը *********** ՀՀ դրամով` **************** դրամ նվազ արժեքով, վաճառել է «********» ՓԲԸ-ին:
(…) [Ն]ախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ «********-********» ՍՊԸ-ի աշխատակից, ********* Վ․Ս-ը **** թվականի ********* **-ին կազմել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող կեղծ փաստաթուղթ հանդիսացող ********** **************, որոնցում չի ներառել Երևան քաղաքի ******** համայնքի *********** պողոտա թիվ ** հասցեում գտնվող «*****» ԲԲԸ-ին պատկանող անշարժ գույքերի սպասարկման համար վարձակալական իրավունքով հատկացված հողամասի շուկայական արժեքը, որը *********** ********** կողմից կատարված հափշտակության արդյունքում նույն կարգավիճակով անցել է նոր սեփականատեր «*********» ՓԲԸ-ին: Այսինքն, ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ «*********» ՓԲԸ-ն վերոգրյալ գույքերը ձեռք է բերել ************ ************ կողմից կատարված հանցագործության արդյունքում:
Հանցագործության արդյունքում օտարված գույքերի կազմում է գտնվում նաև Երևան քաղաքի ******** համայնքի ********** պողոտա թիվ ** հասցեում գտնվող թիվ **-***-****-**** կադաստրային ծածկագրով (թիվ ******* վկայական) հողատարածքը, որը ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի համաձայն համարվում է հանցագործության արդյունքում ուղղակի առաջացած կամ ստացված գույքը, որը դատարանի կողմից կարող է ենթակա լինել պարտադիր բռնագրավման։
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ 2024 թվականի մայիսի 7-ին քննիչի կողմից որոշում է կայացվել Երևան քաղաքի ******* համայնքի ********** պողոտա թիվ ** հասցեում գտնվող թիվ **-***-****-**** կադաստրային ծածկագրով գույքի (թիվ ******* վկայական) վրա արգելադրում կատարելու վերաբերյալ»2:
10. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի համաձայն՝ «(…) Դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից պատշաճ դատավարական ընթացակարգերի իրականացմամբ՝ ձեռք են բերվել ողջամիտ և արժանահավատ փաստական տեղեկություններ տնտեսվարողի և կոնկրետ պատասխանատու անձանց կողմից սեփական պարտականությունների թերացումների արդյունքում պետությանը և ընկերության մյուս բաժնետերերին առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս հասցվելու հանգամանքների վերաբերյալ: Դատարանն արձանագրում է, որ քրեական դատավարությունն ամբողջությամբ վերցրած կրում է ճանաչողական բնույթ, այսինքն՝ վարութային և դատավարական գործողությունները նպատակ են հետապնդում դետալային մանրամասնություններով բացահայտել արդեն իսկ տեղի ունեցած դեպքի բոլոր փաստական հանգամանքները: Դատարանն այս միջնորդության քննության համար էական է համարում նաև այն հանգամանքը, որ վարույթի համար էական նշանակություն ունեցող իրադարձությունները տեղի են ունեցել ** ** ***** ****** առաջ, ուստի վարույթն իրականացնող մարմինը որոշակի դժվարությունների է հանդիպում վարույթի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները պարզելու և բացահայետու համար: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Դատարանի կողմից արված եզրահանգումներն ու արձանագրված արդյունքներն այն չափով են, որ չափով՝ Դատարանի տնօրինության տակ եղած նյութերը, Դատարանն արձանագրում է, որ ներկայացված միջնորդության քննության ընթացքում չնայած դեռևս առկա չէ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում, սակայն ներկայացված նյութերում առկա են բավարար և փոխկապակցված փաստական հանգամանքներ, որոնց միջոցով հիմնավորվել է պատճառված վնասի առկայությունը, ենթադրյալ քրեական օրենքով արգելված հանրորեն վտանգավոր արարքների փաստական հանգամանքներն ու պատճառահետևանքային կապը, ուստի, վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման»3:
11. Վերաքննիչ դատարանի դատական ակտի համաձայն՝ «Վերաքննիչ դատարանի գնահատմամբ դատարան ներկայացված նյութերով ապացույցների գերակշռությամբ չի հիմնավորվում, որ Երևան քաղաքի ********* համայնքի ************ պողոտայի թիվ ** հասցեում գտնվող թիվ **-***-*****-***** կադաստրային ծածկագրով գույքն ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել է հանցագործության արդյունքում։
Մասնավորապես՝ ներկայացված նյութերից երևում է, որ ***** թվականի *********** **-ին «****» ԲԲ ընկերության՝ ի դեմս *********************** ******* ********** Վ․Ա-ի և «*********» ՓԲ ընկերության՝ ի դեմս ****** Վ․Հ-ի միջև կնքված առուվաճառքի պայմանագրի համաձայն՝ պայմանագրի առարկան է կազմում անշարժ գույքը, *********************, ************** **********, ******, **********, ********** *****, իսկ պայմանագրի «օբյեկտի նկարագրությունը և իրավական կարգավիճակը» բաժնի համաձայն՝ օբյեկտը բաղկացած է ********** քմ վարչական և արտադրական շենքերից, ինչպես նաև այդ պայմանագրի բաղկացուցիչ մասը կազմող «****» ԲԲ ընկերության գույքացանկում նշված գույքից (հավելված 1), որոնք գտնվում են քաղաք Երևան ************* փողոց թիվ * հասցեում և տեղակայված են «****» ԲԲ ընկերությանը վարձակալության իրավունքով պատկանող ********** հեկտար ընդհանուր մակերեսով տարածքի վրա։
Բացի այդ, ***** թվականի ********* *-ի սեփականության վկայականի համաձայն՝ «****» ԲԲ ընկերության սեփականության իրավունքը գրանցված է եղել միայն ************** ** հասցեի շինության նկատմամբ, իսկ հողամասի վերաբերյալ որևէ նշում առկա չէ։
Ավելին՝ ********** **************՝ ի դեմս ******* *********** *․*-ի և «***********» ՓԲ ընկերության լիազորված անձ Դ․Յ-ի միջև կնքված ***** թվականի ************ **-ի հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագրի համաձայն՝ «*********» ՓԲ ընկերությունը սեփականության իրավունքով ձեռք է բերել ************** պողոտա ** հասցեում գտնվող ******* քմ մակերեսով հողամասը։
Այսինքն՝ վերոնշյալից հետևում է, որ ************ պողոտայի թիվ ** հասցեում գտնվող հողամասը սեփականության իրավունքով «****» ԲԲ ընկերությանը պատկանելու մասին տվյալներ չեն ներկայացվել: Միաժամանակ տվյալներ են ձեռք բերվել, որ ************* պողոտայի թիվ ** հասցեում գտնվող հողամասը չի հանդիսանում հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի ստացված գույք և «**********» ՓԲ ընկերությունն այն ձեռք է բերել ոչ թե ************* ************ կողմից կատարված ենթադրյալ հանցագործության արդյունքում, այլ ******** *************** հետ կնքված առուվաճառքի արդյունքում։
Ինչ վերաբերում է բացատրությանը կից ներկայացված նյութերը մասամբ անընթեռնելի, մասամբ տեքստերից զգալի մասերի բացակայության պատճառով ոչ վերաբերելի փաստաթղթեր համարելու դատարանի եզրահանգմանը, ապա Վերաքննիչ դատարանի գնահատմամբ դատարանը բացատրություն ներկայացրած անձին պետք է տեղեկացներ նշվածի մասին՝ վերջինին հնարավորություն տալով կրկին ներկայացացնելու նշված նյութերը, հատկապես այն պայմաններում, երբ բողոքաբերը նշել է, որ դատարան ներկայացված նյութերն ընթեռնելի են, դրանք սքանավորված տարբերակով է ուղարկվել դատարանի էլեկտրոնային փոստին և հնարավոր է դրանք դատարանի կողմից են այդպես տպվել:
Թեև վերոգրյալն արդեն իսկ բավարար է Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու համար, այնուամենայնիվ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ներկայացված նյութերից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը չէր կարող քննել քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը։
Մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 3-րդ մասից հետևում է, որ գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու մասին քննիչի միջնորդությանը կցվում են, ի թիվս այլնի, համապատասխան անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենները: Ընդ որում՝ նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված որևէ պայման։
Վերը մեջբերված օրենսդրական կարգավորումից հետևում է, որ միջնորդությանը, քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենը կցված չլինելու դեպքում վարույթի հարուցումը ենթակա է մերժման։ Նման օրենսդրական կարգավորման տրամաբանությունը կայանում է նրանում, որ, թեև օրենսդիրը գույքի արգելադրման համար ժամկետներ սահմանելու պահանջ չի նախատեսել, այնուամենայնիվ, այն կապել է մեկ այլ ժամկետային սահմանափակում ենթադրող կարգավորման՝ վարույթով անցնող որևէ անձի նկատմամբ իրականացվող հանրային քրեական հետապնդման հետ: Հետևաբար՝ նույնիսկ այն պայմաններում, երբ գույքի արգելադրումը կիրառվել է մեղադրյալ չհանդիսացող անձի նկատմամբ, դրա՝ մինչդատական վարույթում կիրառման ժամկետային սահմանափակումն օրենսդիրն ուղղակի կերպով կապել է իրականացվող հանրային քրեական հետապնդման ժամկետների հետ, որպիսի պայմաններում առանց տվյալ վարույթով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման առկայության՝ սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթ հարուցվել չի կարող:
Տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարան ներկայացված միջնորդության և կից նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանցում առկա չէ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենը, այսինքն՝ չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթ հարուցելու համար անհրաժեշտ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտադիր պայմանը, ինչը, համաձայն նույն հոդվածի 7-րդ մասի, վարույթի հարուցումը մերժելու հիմք է: Այս առումով հատկանշական է, որ Առաջին ատյանի դատարանը հենց իր որոշմամբ արձանագրել է, որ տվյալ դեպքում առկա չէ անձ, ում նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում»4։
12․ 2024 թվականի սեպտեմբերի 9-ին քննիչը որոշում է կայացրել լրացուցիչ դատաապրանքագիտական և դատատնտեսագիտական փորձաքննություն նշանակելու մասին5։
13․ 2025 թվականի օգոստոսի 4-ին քննիչի կողմից որոշում է կայացվել կրկնակի դատաապրանքագիտական և դատատնտեսագիտական փորձաքննություն նշանակելու մասին, համաձայն որի՝ «(…) [Ն]ախաքննության ընթացքում նշանակված առաջնային և լրացուցիչ դատաապրանքագիտական և դատատնտեսագիտական համալիր փորձաքննության շրջանակներում ստացված թիվ 21-1312 և թիվ 24-2443 եզրակացություններով պատճառաբանված և հիմնավորված չէ, թե ինչ հիմքերով կամ պատճառաբանությամբ պետք է «********-********» ՍՊԸ գնահատողը «****» ԲԲԸ պատկանող Երևան քաղաքում, ************ պողոտա թիվ ** հասցեում գտնվող շենք-շինության արժեքի գնահատումն իրականացներ ծախսային մեթոդով, այլ ոչ թե համեմատական մեթոդի կիրառմամբ, ինչ հիմնավորումներով համեմատական մեթոդը կիրառելի չի եղել կամ եղել է արդյոք որևէ արգելք գույքի գնահատումն իրականացնել համեմատական մեթոդի կիրառմամբ։ (…) Բացի այդ պատճառաբանված և հիմնավորված չէ, թե արդյոք «********-********» ՍՊԸ գնահատողը համեմատական մեթոդի կիրառմամբ գույքի արժեքները գնահատել է ճիշտ, թե ոչ կամ համամետական մեթոդի կիրառման արդյունքում որքան կարող էր կազմել գնահատվող գույքի արժեքը տվյալ օրվա դրությամբ (…)»6:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
14. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ սույն վարույթով գույքն արգելադրելու մասին քննիչի որոշման իրավաչափությունը հաստատելու մասին միջնորդությանը քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենը կցված չլինելը սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելու հիմք է։
15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գույքի արգելադրումը կիրառվում է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի կամ վարութային հնարավոր ծախսերի հատուցումը, ինչպես նաև գույքի հնարավոր բռնագրավումը կամ բռնագանձումն ապահովելու համար:
2. Գույքը կարող է արգելադրվել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում.
1) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքն ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել է հանցագործության արդյունքում կամ այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտն է կամ այլ տեսակի օգուտ.
2) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը հանցանքի կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիք է կամ միջոց.
3) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով նախատեսված ահաբեկչական գործունեությունը ֆինանսավորելուն ուղղված գույք է, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտ կամ այլ տեսակի օգուտ.
4) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 291-րդ, 292-րդ, 340-րդ կամ 399-րդ հոդվածներով նախատեսված մաքսանենգության ճանապարհով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխված մաքսանենգության առարկա է.
5) առկա է ողջամիտ ենթադրություն այն մասին, որ այդ գույքը կարող է օտարվել, թաքցվել, վնասվել, ոչնչացվել կամ սպառվել:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված գույքի բացակայության դեպքում կարող է արգելադրվել դրան համարժեք գույք:
Նույն օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով և 3-րդ մասով նախատեսված հիմքերով կարող է արգելադրվել ցանկացած անձի գույքը, իսկ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով արգելադրվել կարող է մեղադրյալի կամ նրա գործողությունների համար գույքային պատասխանատվություն կրող անձի գույքը, ներառյալ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը՝ անկախ գույքի տեսակից և այն տիրապետողից: Ընդհանուր բաժնային սեփականության դեպքում կարող է արգելադրվել միայն համապատասխան բաժինը»։
Նույն օրենսգրքի 133-րդ հոդվածի համաձայն՝ «1. Նախաքննության ընթացքում գույքն արգելադրվում է քննիչի որոշման հիման վրա: Այդ որոշումը և այն հիմնավորող նյութերը եռօրյա ժամկետում ներկայացվում են իրավասու դատարանի հաստատմանը: (...)։
(...)
3. Սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով և 3-րդ մասով նախատեսված հիմքերի առերևույթ առկայության դեպքում քննիչը համապատասխան գույքի արգելադրումն իրականացնում է անհապաղ»։
16. Քրեական վարույթի շրջանակում գույքի արգելադրումը կանոնակարգող՝ վերը մեջբերված նորմերի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը, նախ, կրկնում է, որ օրենսդրորեն տարբերակված են գույքի արգելադրման հիմքերն ու դրանց առկայության ապացուցման շեմերը7։
17. Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված հիմքերի վերլուծությունից բխում է, որ դրանք նախատեսում են այն գույքի արգելադրման օրենսդրական հնարավորությունը, որը ստացվել է հանցավոր ճանապարհով կամ հանցանքի կատարման գործիք կամ միջոց է ծառայել։ Ընդ որում, նշված հիմքերից որևէ մեկով գույքն արգելադրելու համար օրենսդիրը նախատեսել է համապատասխան հիմքի առկայության ապացուցման բարձր, այն է՝ ապացույցների գերակշռության շեմ, որը ենթադրում է, որ քննիչը պետք է ներկայացնի ծանրակշիռ փաստական տվյալների ամբողջություն՝ գույքի՝ հանցավոր ճանապարհով ստացված կամ հանցանքի կատարման գործիք կամ միջոց լինելը հիմավորելու համար: Ի տարբերություն գույքն օտարելու, թաքցնելու, վնասելու, ոչնչացնելու կամ սպառելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով գույքի արգելադրմանը, երբ համապատասխան հիմքի առկայությունը փաստելու համար բավարար է ողջամիտ ենթադրության շեմը, նախորդ խումբ հիմքերի համար ապացուցման ավելի բարձր շեմ նախատեսելն իրավաչափորեն բխում է այն հանգամանքից, որ այդ հիմքերով կարող է արգելադրվել ցանկացած անձի գույք՝ անկախ այդ անձի՝ որևէ, այդ թվում՝ մեղադրյալի քրեադատավարական կարգավիճակ ունենալու կամ չունենալու կամ առհասարակ քրեական վարույթով որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու կամ չլինելու հանգամանքից։
17.1. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված հիմքերով գույքն արգելադրելու պարագայում օրենսդիրը նախատեսել է հարկադրանքի այս միջոցն անհապաղ կիրառելու պահանջ։ Այլ կերպ՝ նշված հիմքերով գույքը կարող է արգելադրվել յուրաքանչյուր դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմնին հաջողվել է ապացույցների գերակշռությամբ հիմնավորել, որ հայտնաբերված գույքը ստացվել է հանցավոր ճանապարհով կամ հանցանքի կատարման գործիք կամ միջոց է ծառայել: Այսինքն՝ նշված հիմքերով գույքի արգելադրման պարագայում քննիչը պետք է հիմնավորի արգելադրման ենթակա գույքի և ենթադրյալ հանցանքի միջև կապը՝ անկախ հանցանք կատարած անձի հայտնի լինելու կամ չլինելու կամ հայտնի լինելու պարագայում վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու բավարար փաստերի բացակայության հանգամանքից: Քննարկվող հիմքերից որևէ մեկով գույքի արգելադրման անհրաժեշտությունը հիմնավորող փաստերը կարող են ի հայտ գալ ավելի վաղ, քան օբյեկտիվորեն հնարավոր կլինի հայտնաբերել ենթադրյալ հանցանք կատարած անձին կամ վերջինիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել: Նման դեպքերում գույքի արգելադրումը ժամանակային առումով քրեական վարույթով որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված լինելու հանգամանքով պայմանավորելն անհամատեղելի կլինի անհապաղության օրենսդրական պահանջի հետ8։
18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթը հարուցվում է գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու՝ քննիչի միջնորդության հիման վրա, որը դատարան է ներկայացվում համապատասխան գույքն արգելադրելուց հետո՝ եռօրյա ժամկետում։
(...)
3. Միջնորդությանը կցվում են քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության, համապատասխան անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման (...) պատճեն[ը]»։
19. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ համապատասխան անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդությանը կցելու պահանջը պետք է գնահատվի գույքի արգելադրման հիմքերի վերոնշյալ առանձնահատուկ կարգավորումների հետ համակցության մեջ, քանի որ քննիչի կողմից այս պահանջը պահպանված լինելու հարցի լուծումը կապված է գույքն արգելադրելու կոնկրետ հիմքի կամ հիմքերի հետ։ Այսպես, ընդհանուր կանոնի համաձայն՝ համապատասխան անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու պարագայում, քննիչի՝ գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդությանը պետք է կցվի քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենը։ Այնուամենայնիվ, այն իրավիճակներում, երբ քննիչն օբյեկտիվորեն զրկված է վարույթի տվյալ փուլում որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հնարավորությունից, սակայն ապացույցների գերակշռությամբ հիմնավորել է հայտնաբերված գույքի՝ հանցավոր ճանապարհով ստացված կամ հանցագործության գործիք կամ միջոց լինելը, այլ կերպ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությունը, ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի կամ վարութային հնարավոր ծախսերի հատուցման կամ հնարավոր բռնագրավումը կամ բռնագանձումն ապահովելու համար նրա իրավասու է գույքն արգելադրելու մասին որոշում կայացնել և այդ որոշման իրավաչափությունը հաստատելու մասին միջնորդություն ներկայացնել դատարան։ Նշված իրավիճակում քննիչի՝ գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդությանը որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու մասին որոշում կցված չլինելը սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթի հարուցումը մերժելու հիմք չէ: Նման իրավիճակում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, դատարանը պետք է սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության դատական ստուգման վարույթ հարուցելու որոշում կայացնի և հարուցված վարույթի շրջանակներում գնահատի գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը՝ համապատասխան հիմքերի առկայության տեսանկյունից9։
20. Սույն վարույթի նյութերի համաձայն՝
- քրեական վարույթի շրջանակներում 2024 թվականի մարտի 28-ին ստացվել է դատաապրանքագիտական և դատատնտեսագիտական համալիր փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ «********-********» ՍՊԸ-ի կողմից գնահատված՝ «****» ԲԲ ընկերության գույքերի արժեքների և դատաապրանքագիտական փորձաքննությամբ պարզված գույքերի շուկայական արժեքների արդյունքում առաջացող տարբերությունների արդյունքում «****» ԲԲ ընկերությանը պատճառվել է ընդամենը ************ ՀՀ դրամի (***** ********* *** ******** **** ******* ****** ******* ********* ******* ***** *******) վնաս, բացի այդ նշվածի արդյունքում պակաս ԱԱՀ է հաշվարկվել՝ կամ պետությանը պատճառվել է ընդամենը *********** հազ. դրամի (***** ******* *********** ****** ***** ******* **** ***** *********) վնաս10: Նույն եզրացակության համաձայն՝ Երևանի ********* համայնքի ************* պողոտա թիվ ** հասցեում գտնվող անշարժ գույքի մասով շուկայական արժեքը պակաս է հաշվարկվել *************** հազ․ դրամի չափով11,
- 2024 թվականի մայիսի 7-ին քննիչը որոշում է կայացրել «*********» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի ********** համայնքի ************* պողոտայի ** հասցեում գտնվող թիվ **-***-*****-***** կադաստրային ծածկագրով գույքը՝ հանցագործության արդյունքում ուղղակի առաջացած կամ ստացված լինելու հիմքով արգելադրելու մասին, և նույն օրն այդ որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան12,
- Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել վերը նշված միջնորդությունը բավարարելու մասին՝ արձանագրելով, որ ներկայացված միջնորդության քննության ընթացքում չնայած դեռևս առկա չէ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում, սակայն ներկայացված նյութերում առկա են բավարար և փոխկապակցված փաստական հանգամանքներ, որոնց միջոցով հիմնավորվել է պատճառված վնասի առկայությունը, ենթադրյալ քրեական օրենքով արգելված հանրորեն վտանգավոր արարքների փաստական հանգամանքներն ու պատճառահետևանքային կապը, ուստի, վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման13,
- Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ արձանագրելով, որ դատարան ներկայացված նյութերով ապացույցների գերակշռությամբ չի հիմնավորվում, որ Երևան քաղաքի ********* համայնքի ************* պողոտայի թիվ ** հասցեում գտնվող թիվ **-***-*****-***** կադաստրային ծածկագրով գույքն ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել է հանցագործության արդյունքում։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ներկայացված նյութերից երևում է, որ **** թվականի *********** **-ին «****» ԲԲ ընկերության՝ ի դեմս ****************** ******* *********** Վ․Ա-ի և «***********» ՓԲ ընկերության՝ ի դեմս տնօրեն Վ․Հ-ի միջև կնքված առուվաճառքի պայմանագրի համաձայն՝ պայմանագրի առարկան կազմող գույքը գտնվում է քաղաք Երևանի ********** համայնքի ************* փողոցի թիվ ** հասցեում և տեղակայված է «****» ԲԲ ընկերությանը վարձակալության իրավունքով պատկանող ********* հեկտար ընդհանուր մակերեսով տարածքի վրա։ Վերաքննիչ դատարանն անդրադարձել է նաև **** թվականի ******* *-ի սեփականության վկայականին, որի համաձայն՝ «****» ԲԲ ընկերության սեփականության իրավունքը գրանցված է եղել միայն ************ ** հասցեի շինության նկատմամբ, իսկ հողամասի վերաբերյալ որևէ նշում առկա չէ։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանն իր դիրքորոշումը հիմնավորել է նաև ******** ***************՝ ի դեմս ******** ************ *․*-ի և «**********» ՓԲ ընկերության լիազորված անձ Դ․Յ-ի միջև կնքված ***** թվականի ************* **-ի հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագրով, համաձայն որի՝ «************» ՓԲ ընկերությունը սեփականության իրավունքով ձեռք է բերել ********** պողոտա *** հասցեում գտնվող ****** քմ մակերեսով հողամասը։
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ *********** պողոտայի թիվ ** հասցեում գտնվող հողամասը սեփականության իրավունքով «****» ԲԲ ընկերությանը պատկանելու մասին տվյալներ չեն ներկայացվել և որ միաժամանակ տվյալներ են ձեռք բերվել, որ ********* պողոտայի թիվ ** հասցեում գտնվող հողամասը հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի ստացված գույք չէ ու «**********» ՓԲ ընկերությունն այն ձեռք է բերել ոչ թե ********** ********* կողմից կատարված ենթադրյալ հանցագործության արդյունքում, այլ ******** *************** հետ կնքված առուվաճառքի արդյունքում։
Անդրադառնալով բացատրությանը կից ներկայացված նյութերը մասամբ անընթեռնելի, մասամբ տեքստերից զգալի մասերի բացակայության պատճառով ոչ վերաբերելի փաստաթղթեր համարելու Առաջին ատյանի դատարանի եզրահանգմանը՝ Վերաքննիչ դատարանը դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ Առաջին ատյանի դատարանը բացատրություն ներկայացրած անձին պետք է տեղեկացներ նշվածի մասին՝ վերջինին հնարավորություն տալով կրկին ներկայացացնելու նշված նյութերը, հատկապես այն պայմաններում, երբ բողոքաբերը նշել է, որ դատարան ներկայացված նյութերն ընթեռնելի են, դրանք սքանավորված տարբերակով է ուղարկվել դատարանի էլեկտրոնային փոստին և հնարավոր է դրանք դատարանի կողմից են նման կերպ տպվել:
Վերաքննիչ դատարանը նաև արձանագրել է, որ ներկայացված նյութերից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը չէր կարող քննել քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը, քանի որ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենը կցված չլինելու դեպքում վարույթի հարուցումը ենթակա է մերժման։ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, թեև օրենսդիրը գույքի արգելադրման համար ժամկետներ սահմանելու պահանջ չի նախատեսել, այնուամենայնիվ, այն կապել է մեկ այլ ժամկետային սահմանափակում ենթադրող կարգավորման՝ վարույթով անցնող որևէ անձի նկատմամբ իրականացվող հանրային քրեական հետապնդման հետ: Հետևաբար՝ նույնիսկ այն պայմաններում, երբ գույքի արգելադրումը կիրառվել է մեղադրյալ չհանդիսացող անձի նկատմամբ, դրա՝ մինչդատական վարույթում կիրառման ժամկետային սահմանափակումն օրենսդիրն ուղղակի կերպով կապել է իրականացվող հանրային քրեական հետապնդման ժամկետների հետ, որպիսի պայմաններում, առանց տվյալ վարույթով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման առկայության՝ սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթ հարուցվել չի կարող14:
21․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-19-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ սույն վարույթով գույքն արգելադրելու մասին քննիչի որոշման իրավաչափությունը հաստատելու մասին միջնորդությանը քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենը կցված չլինելը սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելու հիմք է։
21․1․ Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն մեկնաբանությանը, որ համապատասխան միջնորդությանը հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենը կցելու պահանջի նպատակը՝ մինչդատական վարույթում գույքի արգելադրման տևողությունը հանրային քրեական հետապնդման ժամկետներով որոշակիացնելն է, ապա այս առումով հատկանշական է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած այն դիրքորոշումը, որ գույքի տևական արգելադրման պարագայում, պետությունը պետք է տրամադրի սեփականության իրավունքի վրա կամայական և չարդարացված ներգործության կանխումն ապահովող որոշակի վարութային երաշխիքներ, և որ ներպետական իշխանությունները երկարաժամկետ սահմանափակման օրինականության և անհրաժեշտության վերանայման պարտականություն են կրում15։ Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ օրենսդիրը նախատեսել է գույքի արգելադրման իրավաչափությունը վերանայելու հնարավորություն՝ սահմանելով, որ մինչդատական վարույթի ընթացքում շահագրգիռ անձն իրավունք ունի միջնորդություն ներկայացնել դատարան՝ գույքի արգելադրումը վերացնելու պահանջով՝ այն պայմանով, որ միջնորդությունը պետք է ներկայացվի գույքի արգելադրումից ոչ շուտ, քան երեք ամիս հետո և դրանում անհրաժեշտ է շարադրել գույքի արգելադրման իրավաչափությունը վիճարկող նոր էական փաստարկներ։ Քրեադատավարական այս մեխանիզմը հնարավորություն է տալիս շահագրգիռ անձանց, առանց մինչդատական վարույթն իրականացնող մարմնին դիմելու, անմիջականորեն դատարան ներկայացնել այն փաստերը և փաստարկները, որոնք ի հայտ են եկել գույքի արգելադրումից հետո և ազդել են գույքի արգելադրման իրավաչափության վրա։ Օրենսդիրը նաև շահագրգիռ անձին հնարավորություն է տալիս նախքան եռամսյա ժամկետի լրանալը գույքն արգելանքից ազատելու միջնորդություն ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։ Եվ ի վերջո, անկախ համապատասխան միջնորդություն ներկայացնելուց՝ հսկող դատախազի հաստատմամբ՝ քննիչի կամ դատարանի որոշմամբ գույքը ևս կարող է հանվել արգելանքից, եթե ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք վկայում են գույքի արգելադրումը վերացնելու անհրաժեշտության մասին16։
22. Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ գույքն արգելադրելու մասին քննիչի որոշման իրավաչափությունը հաստատելու մասին միջնորդությանը քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենը կցված չլինելը սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելու հիմք է, այդուհանդերձ, ըստ էության քննության առարկա է դարձրել սույն վարույթով Առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտի իրավաչափությունը։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք միջնորդությանը կից ներկայացված նյութերը բավարար են ապացույցների գերակշռությամբ հիմնավորելու համար, որ Երևան քաղաքի ******* համայնքի ********* պողոտայի թիվ ** հասցեում գտնվող թիվ **-***-****-**** կադաստրային ծածկագրով գույքն ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել է հանցագործության արդյունքում, ապա այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ **** թվականի ********* **-ին «****» ԲԲ ընկերության և «*********» ՓԲ ընկերության միջև կնքված առուվաճառքի պայմանագրից, **** թվականի ****** *-ի սեփականության վկայականից, ********* **************՝ ի դեմս ******* ********** *․*-ի և «**********» ՓԲ ընկերության լիազորված անձ Դ․Յ-ի միջև կնքված ***** թվականի ************* **-ի՝ հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագրից բխում է, որ ********* պողոտայի թիվ ** հասցեում գտնվող հողամասը սեփականության իրավունքով «****» ԲԲ ընկերությանը պատկանելու մասին տվյալներ չեն ներկայացվել և որ «*********» ՓԲ ընկերությունն այն ձեռք է բերել ոչ թե ********** ********** ******* կատարված ենթադրյալ հանցագործության արդյունքում, այլ ********* ************* հետ կնքված առուվաճառքի արդյունքում։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև նշել, որ «****» ԲԲ ընկերության գույքերի՝ «********-********» ՍՊԸ-ի կողմից գնահատված և դրանց շուկայական արժեքների արդյունքում առաջացող տարբերությունները փաստվել են 2024 թվականի մարտի 28-ին ստացված դատաապրանքագիտական և դատատնտեսագիտական համալիր փորձաքննության եզրակացությամբ, մինչդեռ «********» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Ե․Ս-ի դիմումին կից Վճռաբեկ դատարան ներկայացված՝ քննիչի՝ 2025 թվականի օգոստոսի 4-ի՝ կրկնակի դատաապրանքագիտական և դատատնտեսագիտական փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ վարույթն իրականացնող մարմինն արձանագրել է, որ թե΄ 2024 թվականի մարտի 28-ի թիվ 21-1312 եզրակացությունը և թե΄ դրանից հետո ստացված լրացուցիչ դատաապրանքագիտական և դատատնտեսագիտական համալիր փորձաքննության շրջանակներում ստացված՝ թիվ 24-2443 եզրակացությունը պատճառաբանված և հիմնավորված չեն, ինչն էլ ըստ էության հիմք է ծառայել կրկնակի փորձաքննություն նշանակելու համար։
23. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով դատական ակտ կայացնելիս, Վերաքննիչ դատարանը թեև թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում, սակայն կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի բողոքարկվող դատական ակտը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 8-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
_____________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 2-140։
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 3-10։
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 85-99։
4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4-րդ, թերթեր 55-69։
5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4-րդ, թերթեր 137-147:
6 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4-րդ, թերթեր 137-147:
7 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի փետրվարի 24-ի թիվ ՀԿԴ/0039/15/24 որոշումը:
8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ ԵԴ1/0042/15/23 որոշումը։
9 Տե՛ս նույն տեղում։
10 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
11 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը
12 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
13 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
14 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։
15 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Borzhonov v. Russia գործով 2009 թվականի հունվարի 22-ի վճիռը, գանգատ թիվ 18274/04։
16 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ ԵԴ1/0042/15/23 որոշման 19.1-րդ կետը։
|
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
|
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
|
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա․ԴԱՆԻԵԼՅԱՆ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|