ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 6-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 4-ՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 557-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 11.05.2026
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
07.05.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

07 մայիսի 2026 թ.

N 557-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 6-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 4-ՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1.1-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 30-ի N 2180-Ա որոշումը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը (կցվում է)։

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2026 թ. մայիսի 7

Երևան

 

ՕՐԱԿԱՐԳ

 

1. Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N482-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)

3. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N41-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)

4. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N41-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)

5. Կոստան Զարյանի դիմաքանդակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)

6. Աշոտ Հարությունյանի կոնցեպտուալ քանդակների տեղադրմանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)

7. Որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին: (Չզեկուցվող)

8. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Քըրք Քըրքորյանի փողոց հ.33 հասցեում մանկապարտեզի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

9. Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Մալխասյանց փողոց 1-ին նրբանցք 1 բնակելի տուն, 1/1 բնակելի տուն և 3 հասցեներում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

10. Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ. Հովսեփյան փողոց հ. 66 և 26/7 հողամաս հասցեներում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

11. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Քըրք Քըրքորյանի փողոց հ.23/20 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանն անհամաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

12. Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամաս հ. 7/1 հասցեում մանկապարտեզի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

13. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Գ. Լուսավորչի փողոց հ.13/1 հասցեում բազմաֆունկցիոնալ հասարակական շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

14. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտա հ.25/4 հողամաս հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

15. Վճարման պարտականությունից ազատելու մասին: (Չզեկուցվող)

16. Գույքի անհատույց օգտագործման պայմանագրերում փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)

17. Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի հունիսի 17-ի N 106-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)

18. Երևան քաղաքում Գրիգոր Խանջյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)

19. Երևան քաղաքում Հենրիկ Սիրավյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)

20. Երևան քաղաքում Համլետ Թամազյան անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)

21. Երևան քաղաքում Էդուարդ Աբաջյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)

22. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Զեկուցվող)

23. Որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին: (Զեկուցվող)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան