ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
07 մայիսի 2026 թ. |
N 577-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԷԴՈՒԱՐԴ ԱԲԱՋՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 4-րդ փողոցն (սկսվում է Նոր Արեշի 3-րդ փողոցից, հատելով 5-րդ, 11-րդ և Էրեբունու փողոցները, ընդհատվում է, ապա Նոր Արեշի 15-րդ փողոցից շարունակվում, հասնում 17-րդ փողոց) անվանակոչել նկարիչ Էդուարդ Աբաջյանի անվամբ՝ «Էդուարդ Աբաջյան փողոց»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2026 թ. մայիսի 7 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2026 թվական: