ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի ապրիլի 16-ին
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» 2025 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՕ-315-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «նորմատիվ հրամանով կամ այլ ենթաօրենսդրական նորմատիվ» բառերը փոխարինել «հրամանով կամ այլ» բառերով։
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով․
«4․ Իրավասու ստորաբաժանումում առաջին անգամ պաշտոնի նշանակվող թեկնածուի մասով սահմանված կարգով լիազոր մարմնի ղեկավարի կողմից համապատասխան պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ իրավական ակտը կայացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում հրապարակվում է նշանակված անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը: Անձի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու և տվյալ անձի գրավոր համաձայնության դեպքում հրապարակվում են նաև այդ առարկությունները։»։
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «Կարգապահական խախտման» բառերը փոխարինել «Խախտման» բառով, իսկ «կարգապահական խախտումների» բառերը՝ «խախտումների» բառով։
Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասում և 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «համապատասխան քրեական վարույթի ավարտը» բառերը փոխարինել «ոստիկանության տվյալ ծառայողի նկատմամբ վերջնական դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելը» բառերով։
Հոդված 5. Օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասում «ծառայողական քննության կողմերին» բառերը փոխարինել «խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողին» բառերով։
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մայիսի 7 Երևան ՀՕ-170-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 մայիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|