ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 748-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 411-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 07.05.2026
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 411-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 748-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 748-Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումը․

1) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին ենթակետով.

«10.1) Լանդշաֆտների եվրոպական կոնվենցիային անդամակցությամբ սահմանված Ազգային լանդշաֆտների կառավարման քաղաքականության իրականացման ուղեցույցների մշակում, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի շրջանակում դեգրադացված լանդշաֆտների վերականգնմանն ուղղված քաղաքաշինական համալիր համակարգված առաջարկների մշակում.»։

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունը․

1) ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունը բաժանել՝ ստեղծելով քաղաքաշինության վարչություն և ճարտարապետության վարչություն։

3. Այդ կապակցությամբ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

1) 27-րդ կետում՝

ա․ 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

բ․ 6-րդ ենթակետից հետո լրացնել նոր՝ 7-րդ և 8-րդ ենթակետերով․

«7) ճարտարապետության վարչություն․

8) քաղաքաշինության վարչություն․»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

07.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ