ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 417-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 19 աշխատանքային օր տևողությամբ և 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 1 աշխատանքային օր տևողությամբ՝ 2026 թվականի մայիսի 8-27-ը ներառյալ և 2026 թվականի մայիսի 29-ից մինչև 2026 թվականի հունիսի 5-ը ներառյալ:
2. Արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին 2026 թվականի մայիսի 8-27-ը ներառյալ և 2026 թվականի մայիսի 30-ից մինչև 2026 թվականի հունիսի 5-ը ներառյալ կփոխարինի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ 2026 թվականի մայիսի 29-ին՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
07.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|