ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 84-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.04.27-2026.05.10 Պաշտոնական հրապարակման օրը 08.05.2026
Ընդունող մարմին
Արտաշատ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
06.05.2026
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
06.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ

 

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

06 ՄԱՅԻՍԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ N 84-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի և Արտաշատի համայնքապետարանի միջև 2026 թվականի ապրիլի 1-ին կնքված 26/ՏՄ-ԱՇ և ապրիլի 3-ին 26/1238-12001/1-ԱՇ պետության կողմից ֆինանսական միջոցների հատկացման պայմանագրերը՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2026 թվականի բյուջեի համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները.

1) 28.50.00 գործառական դասակարգման 28.50.00 (օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված համայնքի վարչական բյուջե մուտքագրվող այլ եկամուտներ) 900415003020 գանձապետական եկամտային հաշիվը պակասեցնել 6 839 500 (վեց միլիոն ութ հարյուր երեսունինը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամով.

2) 37.04.00 գործառական դասակարգման (պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացումներ սուբվենցիա) 900415002584 գանձապետական եկամտային հաշիվը ավելացնել 11 762 657 (տասնմեկ միլիոն յոթ հարյուր վաթսուներկու հազար վեց հարյուր հիսունյոթ) ՀՀ դրամով .

3) 09.01.01.51 գործառական դասակարգման (նախադպրոցական ուսուցում) «Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ գյուղի «Լուսնթագ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 1 930 964 (մեկ միլիոն ինը հարյուր երեսուն հազար ինը հարյուր վաթսունչորս) ՀՀ դրամով.

4) 09.01.01.51 գործառական դասակարգման (նախադպրոցական ուսուցում) «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 8 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 273 600 (երկու հարյուր յոթանասուներեք հազար վեց հարյուր) ՀՀ դրամով.

5) 09.01.01.51 գործառական դասակարգման (նախադպրոցական ուսուցում) «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 1 258 165 (մեկ միլիոն երկու հարյուր հիսունութ հազար մեկ հարյուր վաթսունհինգ) ՀՀ դրամով.

6) 09.01.01.51 գործառական դասակարգման (նախադպրոցական ուսուցում) «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 7 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 583 341 (հինգ հարյուր ութսուներեք հազար երեք հարյուր քառասունմեկ) ՀՀ դրամով.

7) 09.01.01.51 գործառական դասակարգման (նախադպրոցական ուսուցում) «Արտաշատ համայնքի Արևշատ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 417 634 (չորս հարյուր տասնյոթ հազար վեց հարյուր երեսունչորս) ՀՀ դրամով.

8) 09.01.01.51 գործառական դասակարգման (նախադպրոցական ուսուցում) «Արտաշատ համայնքի Բաղրամյան գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 459 453 (չորս հարյուր հիսունինը հազար չորս հարյուր հիսուներեք) ՀՀ դրամով.

9) 11.01.02.51 գործառական դասակարգման (վարչական բյուջեի պահուստային ֆոնդ) 4891 հոդվածը պակասեցնել 83 392 800 (ութսուներեք միլիոն երեք հարյուր իննսուներկու հազար ութ հարյուր) ՀՀ դրամով.

10) 01.03.03.55 գործառական դասակարգման (ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) 4239 հոդվածն ավելացնել 52 892 800 (հիսուներկու միլիոն ութ հարյուր իննսուներկու հազար ութ հարյուր) ՀՀ դրամով.

11) 05.04.01.55 գործառական դասակարգման (կենսաբազմազանության և բնության պաշտպանություն) 4841 հոդվածն ավելացնել 4 500 000 (չորս միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամով.

12) 04.05.01.59 գործառական դասակարգման (փողոցների պահպանում և շահագործում) 4216 հոդվածն ավելացնել 26 000 000 (քսանվեց միլիոն) ՀՀ դրամով.

13) 05.02.01.55 գործառական դասակարգման (կեղտաջրերի հեռացում) 5113 հոդվածը պակասեցնել 110 000 000 (մեկ հարյուր տասը միլիոն) ՀՀ դրամով.

14) 05.02.01.55 գործառական դասակարգման (կեղտաջրերի հեռացում) 5112 հոդվածն ավելացնել 110 000 000 (մեկ հարյուր տասը միլիոն) ՀՀ դրամով.

15) 01.01.01.51 գործառական դասակարգման (կառավարման մարմնի պահպանում) 5122 հոդվածը պակասեցնել 26 000 000 (քսանվեց միլիոն) ՀՀ դրամով.

16) 01.01.01.51 գործառական դասակարգման (կառավարման մարմնի պահպանում) 5129 հոդվածն ավելացնել 26 000 000 (քսանվեց միլիոն) ՀՀ դրամով.

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N307-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ համաձայն սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -22

 

ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՌԼԵՆ

ԲԱԲԱՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱՐԵԿ

ԳՅՈՒԼԱՄԻՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՆԺԵԼԱ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐՈ

ՆԻԿՈԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՈՍԿԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ

ՍԱՅԱԴՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԱՄ

ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵԴՐԱԿ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀՐԱՆՏ

ԱՇԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ

ԴԵՐՄՈՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀՈՎԻԿ

ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

 

2026թ. մայիսի 06

ք.Արտաշատ

ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

Արարատի մարզի Արտաշատ համայնքի

ավագանու 2026 թվականի մայիսի

6-ի N 84-Ն որոշման

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

Արարատի մարզի Արտաշատ համայնքի

 ավագանու 2025 թվականի դեկտեմբերի

26-ի N 307-Ն որոշման

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

Արարատի մարզի Արտաշատ համայնքի

ավագանու 2026 թվականի մայիսի

6-ի N 84-Ն որոշման

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

Արարատի մարզի Արտաշատ համայնքի

 ավագանու 2025 թվականի դեկտեմբերի

26-ի N 307-Ն որոշման

 

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

Արարատի մարզի Արտաշատ համայնքի

ավագանու 2026 թվականի մայիսի

6-ի N 84-Ն որոշման

 

 

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

Արարատի մարզի Արտաշատ համայնքի

 ավագանու 2025 թվականի դեկտեմբերի

26-ի N 307-Ն որոշման

 

Հավելված 4

Հայաստանի Հանրապետության

Արարատի մարզի Արտաշատ համայնքի

ավագանու 2026 թվականի մայիսի

6-ի N 84-Ն որոշման

 

 

Հավելված 6

Հայաստանի Հանրապետության

Արարատի մարզի Արտաշատ համայնքի

 ավագանու 2025 թվականի դեկտեմբերի

26-ի N 307-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 մայիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան