ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 406-Ա
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանին տրամադրել 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 16 աշխատանքային օր տևողությամբ՝ 2026 թվականի մայիսի 8-10-ը ներառյալ, մայիսի 13-17-ը ներառյալ, մայիսի 19-21-ը ներառյալ, մայիսի 23-27-ը ներառյալ և մայիսի 29-ից հունիսի 5-ը ներառյալ:
2. Համբարձում Մաթևոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
07.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |