ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԷՖ-ՏԵՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 365-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.03.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մարտի 2024 թվականի N 365-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԷՖ-ՏԵՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԷՖ-ՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.

2) «ԷՖ-ՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի փետրվարի 10-ից մինչև 2027 թվականի փետրվարի 9-ը ներառյալ.

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

14.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

մարտի 14-ի N 365-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ

(վերնագիրը խմբ. 07.05.26 N 632-Ա)

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը՝ 10 նիշի մակար- դակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միա-վորը

Քա-նակը

Ծագման երկիրը

Արտա-հանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տե-ղեկու- թյուն-ներ**

1

2

3

4

5

6

7

8

9

10

ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ

1.

6006220000

Այլ տրիկոտաժե քաթաններ՝ մեքենայագործ կամ ձեռագործ

Ներկած, բամբակի տրիկոտաժե գործվածք ներկված տրիկոտաժե արտադրության

համար

կգ

135 000

Թուրքիա, Չինաստան

Թուրքիա, Չինաստան

448 000 000

 

2.

6006329000

Այլ տրիկոտաժե

քաթաններ՝ մեքենայագործ կամ

ձեռագործ ներկված

Այլ, սինթետիկ

տրիկոտաժե գործվածք ներկված

տրիկոտաժե

արտադրության համար

կգ

5 000

Թուրքիա, Չինաստան

Թուրքիա, Չինաստան

16 000 000

 

3.

5209390000

Բամբակե գործվածքներ՝ բամբակի մանրաթելերի 85 % զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ,

200 մ2-ից ավելի

մակերեսային խտությամբ

Այլ գործվածքներ, բամբակյա գործվածքներ ներկված

մ2

120 000

Թուրքիա, Չինաստան

Թուրքիա, Չինաստան

150 000 000

 

4.

5407720000

Գործվածքներ սինթետիկ համալիր թելերից

Ներկած, սինթետիկ կտոր՝ սինթետիկ թելերի զանգվածային բաժինը 85 % ավելին ներկված

մ2

165 000

Թուրքիա, Չինաստան

Թուրքիա, Չինաստան

204 000 000

 

5.

5602103800

Թաղիք կամ նրբաթաղիք՝ ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, երկտակված կամ

չերկտակված

Սոսնձային երիզ՝ դուբլիրին

կգ

100

Թուրքիա, Չինաստան

Թուրքիա, Չինաստան

500 000

 

6.

5811000000

Մգդակած մանածագործական նյութր կտորով մեկ կամ մի քանի մանածագործական նյութերի շերտերից բաղկացած, փափուկ միջադիր շերտով՝ կարով կամ այլ եղանակով միացված՝ բացի 5810 ապրանքային դիրքում ընդգրկված

ասեղնա-գործվածքներից

Մգդակված սինտիպոն գլանափաթեթով

մ2

6 000

Թուրքիա, Չինաստան

Թուրքիա, Չինաստան

18 000 000

 

7.

9607190000

Կայծակ ճարմանդներ և

դրանց մասերը

Կայծակ ճարմանդներ

մ

15 000

Թուրքիա,

Չինաստան

Թուրքիա,

Չինաստան

9 000 000

 

8.

5204190000

Կարի բամբակյա թելեր

Կարի բամբակյա

թելեր

կգ

2 000

Թուրքիա,

Չինաստան

Թուրքիա,

Չինաստան

10 000 000

 

9.

4821901000

Ամեն տեսակի պիտակներ և ապրանքանիշեր՝ թղթից կամ ստվարաթղթից,

տպված կամ չտպված

Պիտակներ

կգ

200

Թուրքիա, Չինաստան

Թուրքիա, Չինաստան

2 000 000

 

10.

5807109000

Պիտակներ, խորհրդանշաններ և նմանատիպ արտադրանք մանածագործական նյութերից` կտորներով,

ժապավեններով կամ ըստ ձևի կամ չափի

ձևած, բայց

չասեղնագործված

Տպագրված պիտակներ գործվածքից

կգ

100

Թուրքիա, Չինաստան

Թուրքիա, Չինաստան

3 200 000

 

11.

3403990000

Քսանյութեր (ներառյալ յուղող և սառեցնող էմուլսիաները կտրող գործիքների համար, միջոցներ

հեղույսների և մանեկների քանդումը հեշտացնելու համար, -ժանգը հեռացնելու միջոցները կամ

քսանյութերի հիմքով հակաքայքայիչ նյութերը և պատրաստուկները` կաղապարներից արտադրանքի

հանումը հեշտացնելու

համար) և տեքստիլ նյութերի,

կաշիների, մորթիների ու այլ նյութերի յուղային և ճարպային մշակման համար օգտագործվող միջոցներ՝ բացառությամբ այն միջոցների, որոնց հիմնական

բաղադրիչը բիտումային տեսակի հանքանյութերից ստացված՝ 70 զանգվ. % կամ ավելի նավթն ու նավթամթերքներն են՝

Կարի մեքենայի յուղ

կգ

150

Թուրքիա, Չինաստան

Թուրքիա, Չինաստան

116 000

 

12.

4810190001

Թուղթ և ստվարաթուղթ՝ մեկ կամ զույգ կողմերից ճենակավով (չինական կավ) կամ այլ անօրգանական նյութերով պատված, կապակցող նյութերի օգտագործմամբ կամ առանց կապակցող նյութերի, և

առանց որևէ այլ պատվածքի, ներկած կամ չներկած,

զարդարված կամ չզարդարված մակերեսով, տպված

կամ չտպված,

գլանափաթեթներով կամ

ցանկացած չափի ուղղանկյուն

թերթերով (ներառյալ քառակուսիները).

– գրելու, տպագրության կամ գրի հետ կապված այլ նպատակներով օգտագործվող թուղթ և ստվարաթուղթ մեխանիկական կամ քիմիկա-

մեխանիկական եղանակով ստացված մանրաթելեր չպարունակող, կամ մանրաթելի ընդհանուր զանգվածի 10%-ից ավելի այդպիսի մանրաթելերի

պարունակությամբ

Կավճապատ թուղթ, 1 մ-ի համար 1500 գ կամ դրանից պակաս զանգվածով, գլանափա-թեթներով կավճապատ թուղթ

կգ

4 000

Թուրքիա, Չինաստան

Թուրքիա, Չինաստան

4 800 000

 

13.

6001290000

Քաթաններ նրբախավով, տրիկոտաժե, մեքենայագործ և ձեռագործ՝ ներառյալ երկար նրբախավով քաթանները և խավածածկ

քաթանները

Տրիկոտաժե խավավոր սինթետիկ գործվածք

կգ

10 000

Թուրքիա, Չինաստան

Թուրքիա, Չինաստան

40 000 000

 

14.

4015900000

Հագուստ և հագուստի պարագաներ վուլկանացված ռետինից՝ բացի կոշտ ռետինից և բժշկական նպատակներով

օգտագործվող ռետինից.

Ռետինե պիտակներ

կգ

300

Թուրքիա, Չինաստան

Թուրքիա, Չինաստան

1 440 000

 

15.

5603139000

Չգործված կտորեղեն`

ներծծված կամ չներծծված, պատվածով կամ առանց պատվածքի, երկտակված կամ

չերկտակված

Այլ չգործած կտորեղեն

կգ

4 000

Թուրքիա,

Չինաստան

Թուրքիա,

Չինաստան

10 000 000

 
 

ԸՆԴԱՄԵՆԸ

            917 056 000  

(հավելվածը խմբ. 07.05.26 N 632-Ա)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.05.2026, N 632-Ա 14.03.2024, N 365-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան