ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2023 թվականի N 1124-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՊՐԻՆՏԱՐՄ ԴԱՆՎԵՍՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՊՐԻՆՏԱՐՄ ԴԱՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ՊՐԻՆՏԱՐՄ ԴԱՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2023 թվականի հունիսի 3-ից մինչև 2028 թվականի հունիսի 2-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
06.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի N 1124-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
|
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնի-կական բնութագիրը |
Չափի միա- վորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտահան- ման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղեկու- թյուններ |
|
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
|
1. |
4810929009 |
Բազմաշերտ երկկողմանի կավճապատ ստվարաթուղթ՝ չտպագրված, ներքին շերտերը սպիտակեցված |
1մ2-ի քաշ 335-560 գրամ հաստություն 0,54-1,0մմ խոնավություն 8,5%-9,5% |
կգ |
9 000 000 |
Ֆինլանդիա |
Ֆինլանդիա |
4 050 000 000 |
|
|
2. |
4810929009 |
Բազմաշերտ միակողմանի կավճապատ ստվարաթուղթ՝ չտպագրված, ներքին շերտերը սպիտակեցված |
1մ2-ի քաշ 275-550 գրամ հաստություն 0,46-1,03մմ խոնավություն 8,5%-9,5% |
կգ |
1 200 000 |
Ֆինլանդիա |
Ֆինլանդիա |
540 000 000 |
|
|
3. |
4810929009 |
Բազմաշերտ միակողմանի կավճապատ ստվարաթուղթ՝ չտպագրված ներքին շերտերը սպիտակեցված |
1մ2-ի քաշ 190-355 գրամ հաստություն 0,275-0,610մմ |
կգ |
18 000 000 |
Ֆինլանդիա |
Ֆինլանդիա |
10 773 000 000 |
|
|
4. |
3920621909 |
Պոլիէթիլենտերեֆ- տալատից թաղանթ միաշերտ՝ գլանափաթեթով, չտպագրված՝ ոչ կահույքի արտադրության համար, ոչ սննդի |
հաստություն 12-25 միկրոն լայնություն 390մմ-1280մմ |
կգ |
100 000 |
Թուրքիա |
Վրաստան |
104 000 000 |
|
|
5. |
9612101000 |
Ժապավեններ նախատեսված դրոշմատիպեր ստանալու համար` գլանափաթեթներով |
հաստություն 6-12 միկրոն պոլիմերային հիմքով |
կգ |
165 000 |
Գերմանիա |
Գերմանիա |
1 120 000 000 |
|
|
6. |
(կետն ուժը կորցրել է 19.10.23 N 1772-Ա) |
||||||||
|
7. |
(կետն ուժը կորցրել է 19.10.23 N 1772-Ա) |
||||||||
|
8. |
4810921000 |
Բազմաշերտ միակողմանի կավճապատ ստվարաթուղթ՝ չտպագրված բոլոր սպիտակեցված շերտերով |
1մԱ-ի քաշը՝ 190-355 գրամ հաստությունը՝ 0.275-0.61մմ |
կգ |
10 000 000 |
Ֆինլանդիա, Չինաստան |
Ֆինլանդիա, Չինաստան |
5 220 000 000 |
|
|
9. |
3215110000 |
Տպագրական ներկ սև |
Տպագրական օֆսեթ ներկեր սև |
կգ |
20 000 |
Իտալիա, Գերմանիա, Իսպանիա, Չինաստան |
Իտալիա, Գերմանիա, Իսպանիա, Չինաստան |
90 000 000 |
|
|
10. |
3506910000 |
3901–3913 ապրանքային դիրքերում ընդգրկված պոլիմերների կամ կաուչուկի հիմքով հարակցանյութեր |
Ակրիլային պոլիմերների հիմքով հարակցանյութ |
կգ |
25 000 |
Իտալիա, Գերմանիա, Իսպանիա, Չինաստան |
Իտալիա, Գերմանիա, Իսպանիա, Չինաստան |
26 250 000 |
|
|
11. |
3208209009 |
Տպագրական լաքեր |
Տպագրական լաքեր ակրիլային, սինթետիկ պոլիմերների հիմքով |
կգ |
10 000 |
Իտալիա, Գերմանիա, Իսպանիա, Չինաստան |
Իտալիա, Գերմանիա, Իսպանիա, Չինաստան |
25 000 000 |
|
|
12. |
3208909109 |
Տպագրական լաքեր |
Տպագրական լաքեր ակրիլային, սինթետիկ պոլիմերների հիմքով կամ քիմիապես վերափոխված բնական պոլիմերների հիմքով |
կգ |
10 000 |
Իտալիա, Գերմանիա, Իսպանիա, Չինաստան |
Իտալիա, Գերմանիա, Իսպանիա, Չինաստան |
62 000 000 |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
22 010 250 000 |
||||||||
(հավելվածը փոփ. 19.10.23 N 1772-Ա, 12.12.24 N 1976-Ա, փոփ., լրաց. 07.05.26 N 625-Ա)
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
06.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 07.05.2026, N 625-Ա | 06.07.2023, N 1124-Ա | |
| 12.12.2024, N 1976-Ա | 06.07.2023, N 1124-Ա | |
| 19.10.2023, N 1772-Ա | 06.07.2023, N 1124-Ա |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|