ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մայիսի 2026 թվականի N 625-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 1124-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՊՐԻՆՏԱՐՄ ԴԱՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1124-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) ցանկի 4-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «հաստություն 12-13 միկրոն լայնություն 390մմ-1000մմ» բառերը փոխարինել «հաստություն 12-25 միկրոն լայնություն 390մմ-1280մմ» բառերով.
2) ցանկի 4-րդ կետի «Քանակը» սյունակում «85 000» թիվը փոխարինել«100 000» թվով.
3) ցանկի 4-րդ կետի «Արժեքը» սյունակում «88 400 000» թիվը փոխարինել «104 000 000» թվով.
4) ցանկը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-12-րդ կետերով.
| « |
|
». |
5) հավելվածի ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «16 571 400 000» թիվը փոխարինել «22 010 250 000» թվով։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
07.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |