ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՆՉԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ (ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ)» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԼՐԱՆԱԼԸ ՆՇՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏՄԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 627-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.04.27-2026.05.10 Պաշտոնական հրապարակման օրը 07.05.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մայիսի 2026 թվականի N 627-Ն

 

ՄԻՆՉԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ (ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ)» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԼՐԱՆԱԼԸ ՆՇՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏՄԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը և «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 11-ի N 1828-Լ որոշմամբ նախատեսված «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթի անցկացման օրերի ընթացքում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ներկայացված ցանկի հիման վրա, գինու յուրաքանչյուր արտիկուլի համար երեք հատ առավելագույն քանակով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող գինիների նշված մրցույթի ընթացքում սպառումը կամ օգտագործումը հանդիսանում է մինչև «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի՝ մաքսային մարմնի կողմից սահմանված գործողության ժամկետը լրանալը նշված մաքսային ընթացակարգի գործողության ավարտման հանգամանք։

2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված հանգամանքի հաստատման համար հիմք է հանդիսանում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին տրամադրված՝ գինիների սպառման կամ օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը։

3. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված մաքսային ընթացակարգի ավարտը ձևակերպվում է մաքսային մարմնի կողմից սույն որոշման 2-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը ստանալու օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգում համապատասխան նշում կատարելու միջոցով, որից հետո ապրանքները ստանում են Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

07.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2026 թվական: