ՈՒՂՂՈՒՄ
Ի լրումն մեր 2026 թվականի ապրիլի 28-ի N 01/14.2/6884-2026 գրության՝ պաշտոնական հրապարակման ներկայացված Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի նոյեմբերի 7-ի N 27-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 16-Ն հրամանի (այսուհետ՝ Հրաման) 1-ին կետում տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ, այն է` «նոյեմբերի 7-ի» ամսաթվի փոխարեն գրվել է «նոյեմբերի 27-ի» ամսաթիվը:
Հաշվի առնելով վերոգրյալը, խնդրում ենք «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Հրամանում կատարել համապատասխան ուղղում:
5/6/2026
ՀՀ քաղաքաշինության կոմիտե
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|