ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 262-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Կարմեն Թորոսյան Դրախտակի» անհատ ձեռնարկատերի հետ (ՀՎՀՀ՝ 54672522) 2026 թվականի ապրիլի 6-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ձեռքի ու սպասք լվանալու հեղուկ օճառների և ախտահանիչ ու լվացքի գելերի ձեռքբերում՝ 472,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Սպարկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ ՀՎՀՀ՝ 00204456) 2026 թվականի ապրիլի 6-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տնտեսական ապրանքների ձեռքբերում՝ 713,663 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հիգիեն անդ պերսոնալ կեյր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ ՀՎՀՀ՝ 00915091) 2026 թվականի ապրիլի 3-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ալկոսփրեյների ձեռքբերում՝ 158,659.20 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Ռիզոլյում Բ.Վ.» ընկերության հետ (Resolume B.V., Զվարդստրատ 16, Նիդերլանդներ) 2026 թվականի ապրիլի 16-ի հաշիվ-ապրանքագրով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրի արտոնագրի ձեռքբերում՝ 420 եվրոյին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Երևան |
|
06.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |