ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-143-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.04.27-2026.05.10 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի ապրիլի 16-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը «ձմեռային ժամանակահատվածներում:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․ «Սույն կետով նախատեսված արտոնությունից կարող են օգտվել նաև օդային տրանսպորտով մեկնող այն ֆիզիկական անձինք, որոնք մեկնում են այն ավիաընկերությունների միջոցով, որոնք իրենց կոդով թռիչքներ չեն իրականացրել սույն կետում նշված օդանավակայաններ, սակայն իրենց թռիչքները կազմակերպել և իրականացրել են թաց-լիզինգով (Wet Lease) շահագործվող օդանավերով, և այդ օդանավակայանները չվերթերը մեկնարկելու օրվա դրությամբ սույն կետի իմաստով համարվել են չսպասարկված։»։

 

Հոդված 2 Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Սույն կետով նախատեսված արտոնությունը տրամադրվում է 36 ամսով (մինչև երկու անգամ ներառյալ 24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ), որը հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ արտոնության տրամադրման հիմք հանդիսացող պայմանները բավարարող առաջին ավիաընկերության առաջին թռիչքի մեկնարկից: Սույն կետով սահմանված արտոնության ժամկետի կիրառման, այդ թվում՝ ժամկետի երկարաձգման կարգը, ինչպես նաև չսպասարկվող ուղղությանը և ավիափոխադրողի կողմից չվերթերի իրականացման նվազագույն հաճախականություններին ներկայացվող պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Հոդված 4. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած՝ երեք ամսվա ընթացքում։

 

Հոդված 5․ Սույն օրենքի 1-ին հոդվածով կատարվող լրացմամբ սահմանվող պահանջներով սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված արտոնության ժամկետների պահպանմամբ ֆիզիկական անձանց պետական տուրքի վճարումից ազատվելու իրավունքը գործում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում։

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. ապրիլի 30

Երևան

ՀՕ-143-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան