ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 372-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 372-Ա

 

«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ կետով`

1․ Հաստատել «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2026 թվականի մարտի 4-ի N ՀՕ-74-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 372-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի

անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու և ընդունելու ժամկետները

Իրավական ակտի նախագծի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման

աղբյուրը

Իրավական հիմքը

1

2

3

4

5

6

1.

«Պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրության և վաճառքի լիցենզա- վորման կարգը և լիցենզիայի ձևերը

հաստատելու մասին» Հայաստանի

Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի

նախարարություն

Ներկայացման ժամկետը՝ 2027 թվականի

ապրիլի 1-ին տասնօրյակ

Ընդունման ժամկետը՝ մինչև 2027 թվականի հունիսի 20-ը

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2026

թվականի մարտի 4-ի N ՀՕ-74-Ն

օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետով նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ հոդվածի 1․1-ին մաս

2.

«Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծման գործունեությամբ զբաղվելու լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

Ներկայացման ժամկետը՝ 2027 թվականի ապրիլի 1-ին տասնօրյակ

Ընդունման ժամկետը՝ մինչև 2027 թվականի հունիսի 20-ը

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2026 թվականի մարտի 4-ի N ՀՕ-74-Ն օրենքի 3-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 18-րդ հոդվածի 2-րդ մաս

3․

«Բուսասանիտարական հսկողության

ենթակա ապրանքների վարակազերծ-

ման մեթոդները, մեթոդներին

ներկայացվող ընդհանուր պահանջները,

վարակազերծման, ոչնչացման և

վերադարձման կարգը սահմանելու

մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

Հայաստանի

Հանրապետության

էկոնոմիկայի

նախարարություն

Ներկայացման

ժամկետը՝ 2027

թվականի

ապրիլի 1-ին

տասնօրյակ

Ընդունման ժամկետը՝ մինչև 2027 թվականի հունիսի 20-ը

Ֆինանսավորում չի

պահանջվում:

«Բուսասանիտարիայի մասին»

օրենքում փոփոխություններ և

լրացում կատարելու մասին» 2026

թվականի մարտի 4-ի N ՀՕ-74-Ն

օրենքի 3-րդ հոդվածով նոր

խմբագրությամբ շարադրվող 18-րդ

հոդվածի 3-րդ մաս

4.

«Նիտրատների նկատմամբ զգայուն գոտիների համար պատշաճ գյուղատնտեսական գործելակերպի գործողությունների ծրագրերի և կանոնների սահմանման մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի

ընդունումը

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

Ընդունման ժամկետը՝ մինչև 2026 թվականի հոկտեմբերի 8-ը

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2026 թվականի մարտի 4-ի N ՀՕ-74-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով օրենքի 10-րդ հոդվածում լրացվող 1․2-րդ մաս

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

30.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան