ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 371-Ա
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԽԱԽՈՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿՈՂՄԵՐԻ 12-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ (COP12) ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻ 5-ՐԴ ՀԱՆԴԻՊՄԱՆ (MOP5) ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Ստեղծել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմերի 12-րդ համաժողովի (COP12) և Ծխախոտային արտադրանքի անօրինական առևտուրը վերացնելու արձանագրության կողմերի 5-րդ հանդիպման (MOP5) համաժողովի կազմակերպման և անցկացման կոմիտե և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
30.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետիN 371-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԽԱԽՈՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿՈՂՄԵՐԻ 12-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ (COP12) ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻ 5-ՐԴ ՀԱՆԴԻՊՄԱՆ (MOP5) ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ
Առողջապահության նախարար (կոմիտեի նախագահ)
Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Արտաքին գործերի նախարարի տեղակալ
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ֆինանսների նախարարի տեղակալ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ (համաժողովի աշխատանքները համակարգող)
Արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ
Առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
30.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|