ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 597-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2026 թվականի N 597-Ա

 

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Թույլատրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի կրթահամալիրի կառուցման նպատակով 2024 թվականի օգոստոսի 22-ին «ՄԱԲՆԱ ԲԵՀԻՆԵՀ ՍԱԶԱՆ ՆԻՐՈՒ» ՓԲԸ-ի հետ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների գնման N ՀՏԶՀ-ԴԲՄ-ԱՇՁԲ-2024/68 պայմանագրի շրջանակներում համաձայնագիր կնքելու նպատակով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող օրը «ՄԱԲՆԱ ԲԵՀԻՆԵՀ ՍԱԶԱՆ ՆԻՐՈՒ» ՓԲԸ-ին տրամադրել նոր ծանուցում՝ կապալառուի կողմից ապահովումների ներկայացման համար սահմանելով նոր ժամկետ՝ մինչև 2026 թվականի հունիսի 1-ը։

2․ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին՝ սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամկետում «ՄԱԲՆԱ ԲԵՀԻՆԵՀ ՍԱԶԱՆ ՆԻՐՈՒ» ՓԲԸ-ի կողմից ապահովումներ չներկայացվելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում պայմանագիրը միակողմանիորեն լուծել:

3. Սահմանել, որ սույն որոշման գործողությունը տարածվում է 2026 թվականի փետրվարի 18-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ