ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2158-Ա |
«27» ապրիլի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԷՐԵԲՈՒՆԻ, ԱՐԻՆ-ԲԵՐԴԻ ՓՈՂՈՑ 5/5 ՊԱՀԵՍՏ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել Ինեսա Չեպուրկոյի լ/ա Սայիդ Ղամբարի Նուր Էյնի Գառգառիի դիմումը` ք. Երևան, Էրեբունի, Արին-Բերդի փողոց 5/5 պահեստ հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ինեսա Չեպուրկոյին պատկանող 01-005-0563-0050 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.18022026-01-0428 վկայականը, համաձայն որի հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի է, իսկ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` հասարակական կառուցապատման:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2010 թվականի մարտի 4-ի հ.18022026-01-0428 վկայականը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2026 թվականի մարտի 11-ի h.ԴԳ-2168, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի 2026 թվականի մարտի 9-ի հ.ՄՇ/6600, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2026 թվականի մարտի 17-ի հ.53/53.13/1766-2026, «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2026 թվականի մարտի 3-ի հ.514/26-1, «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի 2026 թվականի մարտի 4-ի հ. /22.3/1260-2026 գրությունները։
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասը գտնվում արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային և արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողերի գոտում։
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի, հողամասը գտնվում է 9-րդ գոտում:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության hողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության եզրակացությունը.
1.Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ ք. Երևան, Էրեբունի, Արին-Բերդի փողոց 5/5 պահեստ հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ինեսա Չեպուրկոյին պատկանող 01-005-0563-0050 կադաստրային ծածկագրով, 0.0864հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/` արդյունաբերական օբյեկտների:
2.Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ու Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|