ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ, ՍԱՐԿԱՎԱԳԻ ՓՈՂՈՑ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 1 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 1529.5 ՔՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2157-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 29.04.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
27.04.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2157-Ա

«27» ապրիլի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ, ՍԱՐԿԱՎԱԳԻ ՓՈՂՈՑ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 1 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 1529.5 ՔՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արմենուհի Հովհաննիսյանի լիազորված անձ Մելսիկ Հակոբյանի դիմումը՝ Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Սարկավագի փողոց 2-րդ նրբանցք հ.1 բնակելի տուն հասցեում գտնվող, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով Մելսիկ Հակոբյանին և Արմենուհի Հովհաննիսյանին պատկանող 1529.5քմ հողամասի (կադաստրային ծածկագիր` 01-012-0029-0047) սահմանները ճշտելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.25022025-01-0229 վկայականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 26-ը փետրվարի 2026թ. հ.ԱՏ-26022026-01-1497 տեղեկանքը, «Գեոլենդ» ՍՊ ընկերության կողմից տրամադրված հողամասի տեղագրական հանույթը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 27-ը փետրվարի 2026թ. հ.ԴԳ-1776, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 16-ը փետրվարի 2026թ. 53/53.13/984-2026, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 16-ը փետրվարի 2026թ. հ.ՄՇ/4185/, «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի 16-ը փետրվարի 2026թ հ.340/26-1 և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գրությունները:

Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում բնակելի տան զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 1529.5քմ, որքան ամրագրված է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում: Առկա է հողամասի որոշ գծային չափերի ոչ էական շեղումներ:

 Հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում: ՀՀ կառավարության 04.06.2020թ. հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն' ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ հողամասը գտնվում է 7-րդ գոտում:

 Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-7264-26 եզրակացությունը.

1. Սարկավագի փողոց 2-րդ նրբանցք թիվ 1 բնակելի տուն հասցեում գտնվող 1529.5քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն' Սարկավագի փողոց 2-րդ նրբանցք թիվ 1 հասցեում, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Մելսիկ Հակոբյանին և Արմենուհի Հովհաննիսյանին պատկանող 1529.5քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/` բնակելի կառուցապատման:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման' ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա:

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան