ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ՄԱՅԻՍԻ 9-Ի ՓՈՂՈՑ, Հ.4/4 ՇԵՆՔ Հ.3 ՏԱՐԱԾՔ ՀԱՍՑԵՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ԳԱՅԱՆԵ ԱՐՏԵՄԻ ԽԱՉԻԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2152-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.2026-13.06.2026)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 29.04.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
27.04.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2026
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.06.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2152-Ա

«27» ապրիլի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ՄԱՅԻՍԻ 9-Ի ՓՈՂՈՑ, Հ.4/4 ՇԵՆՔ Հ.3 ՏԱՐԱԾՔ ՀԱՍՑԵՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ԳԱՅԱՆԵ ԱՐՏԵՄԻ ԽԱՉԻԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի 16․11․2022թ․ հ․ՎԴ/7216/05/21 վճիռը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 16.04.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, ինքնակամ կառույցների չափերի վերաբերյալ «ՄԵԳԱՄԵՏՐ» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների բնութագիրը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձի դիմումները (22.01.2025թ. հ.Դ-7632-25, 17.04.2025թ. հ.Դ-41562-25).

 1. Երևան, Շենգավիթ, Մայիսի 9-ի փողոց, հ.4/4 շենք հ.3 տարածք հասցեում՝ ընդհանուր համատեղ սեփականություն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.26122017-01-0293 վկայական) հանդիսացող հողամասում քաղաքացի Գայանե Արտեմի Խաչիկյանի կողմից ինքնակամ իրականացրած 18,1քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական) և ինքնակամ բացված դուռը 1/մեկ/ հատ ճանաչել օրինական։

 2. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 84747 (ութսունչորս հազար յոթ հարյուր քառասունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

 2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

 3. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

 6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. Ավինյան