ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի Հ.349-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2161-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 29.04.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
27.04.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2161-Ա

«27» ապրիլի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի Հ.349-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Մեծ Մայրիկ» ՍՊ ընկերության լ/ա Սոնա Ասատրյանի դիմումը` Արին-Բերդի փողոցի հ.29 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.17042026-01-0337 վկայական/ «Մեծ Մայրիկ» ՍՊ ընկերությանը պատկանող հողամասը` Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Շիրակի փողոցի հ.2/44 հասցեում /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.23122021-01-0193 վկայական/ գտնվող հողամասի հետ փոխանակելու մասին։

 Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել «Աբիտ» ՍՊ ընկերության կողմից իրականացված Արին-Բերդի փողոցի հ.29 և Շիրակի փողոցի հ.2/44 հասցեներում գտնվող հողամասերի 1քմ մակերեսով արժեքը շուկայական գնահատման աշխատանքները: Արդյունքում փոխանակվող Արին-Բերդի փողոցի հ.29 հասցեում գտնվող 1քմ մակերեսով հողամասի շուկայական արժեքը կազմում է 23403 ՀՀ դրամ, իսկ համայնքային սեփականություն հանդիսացող Շիրակի փողոցի հ.2/44 հասցեում գտնվող հողամասի 1քմ արժեքը 30773 ՀՀ դրամ:

 Երևան քաղաքի ավագանին 2025 թվականի մայիսի 20-ի հ.349-Ա որոշմամբ տվել է իր համաձայնությունը՝ «Մեծ Մայրիկ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Արին-Բերդի փողոցի հ.29 հասցեում, տարածագնահատման 10-րդ գոտում գտնվող՝ 158914.59քմ մակերեսով հողամասը փոխանակել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Շիրակի փողոցի հ.2/44 հասցեում, տարածագնահատման 8-րդ գոտում գտնվող` 120855.35քմ մակերեսով հողամասի հետ: Որոշման հետ տրամադրվել է նաև քանդման թույլտվություն, արդյունքում Արին-Բերդի փողոցի հ.29 հասցեում գտնվող շինությունները քանդվել են և տրամադրվել է նոր վկայական /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.17042026-01-0337 վկայական/:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի մայիսի 20-ի հ.349-Ա և 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշումները, հաշվի առնելով աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 06.05.2025թ. հ.Ն/24368-25 և 29.05.2024թ. հ.Դ-65757-24 եզրակացությունները.

1. Արին-Բերդի փողոցի հ.29 հասցեում, տարածագնահատման 10-րդ գոտում գտնվող, «Մեծ Մայրիկ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 158914.59քմ մակերեսով հողամասը՝ փոխանակել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Շիրակի փողոցի հ.2/44 հասցեում, տարածագնահատման 8-րդ գոտում գտնվող՝ 120855.35քմ մակերեսով հողամասի հետ:

 2.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավար-ման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, «Մեծ Մայրիկ» ՍՊ ընկերության հետ կնքել հողամասերի փոխանակության պայմանագիր։

 3. Ընդունել ի գիտություն, որ.

 1)հողամասերի փոխանակության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում.

 2) սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների պետական գրանցման, պայմանագրի նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանքներ ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են «Մեծ Մայրիկ» ՍՊ ընկերության կողմից:

 4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

 6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան