ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0092 Ն. 21.04.2026
|
21 ապրիլի 2026 թվականի |
թիվ 92-Ն |
ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴԻՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով խնայողություններն ուղղել ԱՊՊԱ համակարգի զարգացմանը՝ միևնույն ժամանակ չվտանգելով Երաշխավորման ֆոնդի առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումը,
հաշվի առնելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ խորհրդի 2025 թվականի մայիսի 7-ի թիվ 19-Լ որոշմամբ ներկայացված առաջարկությունը,
հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Երաշխավորման ֆոնդին կատարվող 2026 թվականի առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակների պարբերական վճարների իրականացումը դադարեցնել` ընդունելով ի գիտություն, որ դադարեցումից հետո առաջին վճարումը կատարվելու է 2027 թվականի առաջին եռամսյակին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
|
Երևան
2026-04-27 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|