ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2026 թվականի N 583-Ա
ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի N 13-Ա որոշման 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն) ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, քաղ. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս 45 հասցեում գտնվող՝ 2735 քառ. մետր մակերեսով հանրակացարանը, 343.8 քառ. մետր մակերեսով հանրակացարանը, 14.5 քառ. մետր մակերեսով տնտեսական շինությունը, 4 քառ. մետր մակերեսով պահակատունը, 91.8 քառ. մետր (275.4 խոր. մ) մակերեսով պարիսպը, 8.7 քառ. մետր (26.1 խոր. մ) մակերեսով պարիսպը, 2.8 քառ. մետր մակերեսով ծածկը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.3183 հա հողամասը «վկայական N 25072024-07-0020» (այսուհետ՝ գույք 1) անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել նախարարության «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ որպես սոցիալական բնակարանային ֆոնդ՝ դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի N 13-Ա որոշման 2-րդ կետի համաձայն նախարարությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, համայնք Դիլիջան, քաղ. Դիլիջան, Կամոյի փողոց 137 հասցեում գտնվող՝ 1990 քառ. մետր մակերեսով գիշերօթիկ դպրոցի ուսումնական մասնաշենք 1-ը, 1946.6 քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենք 2-ը, 400.9 քառ. մետր մակերեսով կաթսայատուն-լվացքատունը, 63 քառ. մետր մակերեսով պահեստը, 84.24 քառ. մետր մակերեսով ջերմոցը, 2.55 քառ. մետր մակերեսով պահակատունը, 24.14 քառ. մետր մակերեսով ծածկը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.49436 հա հողամասը «վկայական N 13092024-11-0055» (այսուհետ՝ գույք 2) անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել նախարարության «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, որպես սոցիալական բնակարանային ֆոնդ՝ դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 16-Ա որոշման 1-ին կետի համաձայն նախարարությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, համայնք Արտաշատ, Արտաշատ քաղ., Մռավյան փողոց թիվ 32/1 հասցեում գտնվող՝ 3196,9 քառ. մետր մակերեսով ակադեմիայի շենքը և 0.24556 հա հողամասը (վկայական N 26022026-03-0102) (այսուհետ՝ անշարժ գույք 3) անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել նախարարության «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, որպես սոցիալական բնակարանային ֆոնդ՝ դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով:
4. Սահմանել, որ՝
1) «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը չի կարող առանց նախարարության գրավոր համաձայնության գույքն օտարել, գրավադրել, վարձակալության կամ այլ կերպ փոխանցել երրորդ անձանց օգտագործման.
2) գույքի նկատմամբ կատարված ցանկացած բարելավում չի առաջացնում սեփականության կամ այլ գույքային իրավունք, և փոխհատուցման ենթակա չէ, եթե այլ բան նախատեսված չէ լիազոր մարմնի կողմից հաստատված գրավոր համաձայնությամբ.
3) գույքի ոչ նպատակային օգտագործման, վատ կառավարման կամ պայմանագրային պարտավորությունների խախտման դեպքում նախարարությունն իրավունք ունի միակողմանիորեն լուծել պայմանագիրը և պահանջել գույքի անհապաղ վերադարձ.
4) «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը պարտավոր է ապահովել գույքի ամբողջական պահպանումը, հաշվառումը և օգտագործման վերաբերյալ պարբերական հաշվետվությունների ներկայացումը՝ նախարարության պահանջով։
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ 3-ամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման իրավունքով պայմանագրի կնքումը «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ՝ հիմք ընդունելով անշարժ գույքերի փաստացի չափագրման և անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում նշված տվյալները:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
30.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|