ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՆՈՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 249-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.12.23-2025.01.05 Պաշտոնական հրապարակման օրը 27.12.2024
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
24.12.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

24 դեկտեմբերի 2024 թ.

N 249-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՆՈՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևան քաղաքի վարչական տարածքում առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտում գործունեության կանոնների կիրառման լրացուցիչ պայմանները և լրացուցիչ կանոններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2024 թ. դեկտեմբերի 24

Երևան

 

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2024 թվականի դեկտեմբերի 24-ի

N 249-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են ի լրումն առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտում գործունեության կանոնների` Երևան քաղաքում այդ կանոնների կիրառման լրացուցիչ պայմանները, ինչպես նաև լրացուցիչ կանոններ:

2. Լրացուցիչ պայմանները և կաննոնները պարտադիր պահանջներ են, որոնք ուղղված են Երևան քաղաքում առևտրի և ծառայությունների ոլորտում իրականացվող գործունեության կանոնակարգմանը:

3․ Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով Երևան քաղաքի վարչական տարածքում շենքերից և շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի, այդ թվում՝ բանկոմատների, վճարային տերմինալների կամ սառնարանների, սուրճի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների կամ այլ դիսպենսերների, սարքերի, սարքավորումների (այսուհետ՝ սարքավորում) տեղադրման թույլտվություն ստանալու նպատակով դիմումատուն Երևանի քաղաքապետին ներկայացնում է դիմում՝ էլեկտրոնային եղանակով՝ www.dimum.yerevan.am առցանց հարթակի միջոցով, որին կից ներկայացվում են`

1) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածքը.

2) տեղադրվող սարքավորումների քանակին համապատասխան տեղական վճարի վճարման անդորրագրի պատճենը․

3) լուսանկարներ, որոնք արտացոլում են տեղադրվող սարքավորման տեղադիրքը:

(3-րդ կետը խմբ. 23.12.25 N 480-Ն)

4․ Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով Երևան քաղաքի վարչական տարածքում շենքերից և շինություններից դուրս սարքավորումների տեղադրման թույլտվությունը (այսուհետ՝ թույլտվություն) տալիս է Երևանի քաղաքապետը, եթե ներկայացված դիմումը բավարարում է սույն հավելվածով սահմանված պահանջներին և պայմաններին:

(4-րդ կետը խմբ. 23.12.25 N 480-Ն)

5. Դիմումը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում դիմումատուին տրվում է համապատասխան թույլտվություն կամ դիմումը մերժվում է: Դիմումը մերժվում է եթե սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվել են թերի (այդ թվում՝ տեղական վճարի գումարը վճարվել է Երևան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված դրույքաչափից պակաս) և դրա մասին դիմումատուին տեղեկացնելու օրվանից հաշված 5 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս կողմից դրանք չեն համալրվել:

6․ Թույլտվությունը տրվում է յուրաքանչյուր ամսվա համար, սակայն հաջորդ ամիսների համար տեղադրվող սարքավորումների քանակին համապատասխան տեղական վճարի վճարման անդորրագրի պատճենը ներկայացնելու դեպքում թույլտվությունը համարվում է երկարաձգված՝ առանց սույն հավելվածով նշված ընթացակարգը կրկին անցնելու, բացառությամբ, եթե տեղի է ունեցել սույն հավելվածով սահմանված պարտադիր պահանջների փոփոխություն և դրանց կիրառության մասով համապատասխան փոփոխությունը նախատեսող Երևան քաղաքի ավագանու որոշման անցումային դրույթներով այլ բան նախատեսված չէ, իսկ սույն հավելվածով սահմանված պահանջների և պայմանների պահպանության նկատմամբ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվում է ընթացիկ հսկողություն։

(6-րդ կետը խմբ. 23.12.25 N 480-Ն, փոփ. 21.04.26 N 545-Ն)

7. Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ընթացիկ հսկողության արդյունքում խախտումներ հայտնաբերելու պարագայում այդ մասին ծանուցվում է դիմումատուն, որից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում խախտումները չվերացնելու դեպքում թույլտվությունը Երևանի քաղաքապետի որոշմամբ դադարեցվում է:

8. Սույն հավելվածի իմաստով ավտոմատ ինքնասպասարկող սարք է համարվում առևտրային գործառնությունների իրականացման համար նախատեսված էլեկտրոնային ծրագրատեխնիկական սարքը, որն ապահովում է առևտրի իրականացումը կամ ծառայությունների մատուցումն առանց աշխատակցի անմիջական միջամտության:

9․ Սարքավորումը կարող է տեղադրվել մայթերին՝ ապահովելով ոչ պակաս, քան մայթի 1,5 մետր լայնությամբ ազատ անցուղին, բակային տարածքներում, բացառությամբ սույն հավելվածի 10-րդ կետի 10-րդ ենթակետից մինչև 51-րդ ենթակետը ներառյալ նախատեսված փողոցներին հարող բակային տարածքների, որտեղ կարող են տեղադրվել միայն վճարային տերմինալներ և բանկոմատներ, կամ շենքերին, շինություններին անմիջական կից կառուցված հարթակներին։

(9-րդ կետը խմբ. 23.12.25 N 480-Ն, լրաց. 21.04.26 N 545-Ն)

10․ Արգելվում է սարքավորումը տեղադրել ճանապարհի կամ փողոցի երթևեկելի մասում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձան շենքերի, շինությունների արտաքին պատերին կից հատվածներում և դրանց անմիջական կից մայթերին, դրանցից և Երևան քաղաքում տեղադրված հուշատախտակներից մինչև 10 մետր հեռավորության վրա, կանաչապատ գոտիներում, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի դիմաց, ինչպես նաև ստորև նշված տարածքների կառուցապատման գծերից դուրս հատվածներում՝ բացառությամբ կանգառասրահներում և դրանցից մինչև 10 մետր հեռավորության վրա ծառայություններ մատուցող բանկոմատների և վճարային տերմինալների․

1) Կիևյան փողոց,

2) Վազգեն Առաջին Վեհափառի փողոց,

3) Կոմիտասի պողոտա,

4) Մ. Բաղրամյան պողոտայի՝ Պռոշյան և Հրաչյա Քոչար, Կիևյան փողոցների միջև ընկած հատված,

5) Վ. Դավթյանի անվան այգի և դրան անմիջական կից մայթեր,

6) Մերգելյանի անվան այգի և դրան անմիջական կից մայթեր,

7) Էրեբունի փողոց,

8) Տիտոգրադյան փողոց,

9) Տ. Մեծի պողոտայի՝ Քրիստափոր-Սասունցի Դավիթ փողոցների միջև ընկած հատված,

10) Աբովյան փողոց,

11) Ամիրյան փողոց,

12) Արամի փողոց,

13) Ա. Թամանյան փողոց,

14) Բեյրութի փողոց,

15) Իտալիայի փողոց,

16) Հ. Թումանյան փողոց,

17) Բայրոնի փողոց,

18) Մարկ Գրիգորյան փողոց,

19) Հանրապետության փողոց,

20) Տպագրիչների փողոց,

21) Հյուսիսային պողոտա,

22) Հին Երևանցու փողոց,

23) Մելիք Ադամյան փողոց,

24) Ղ. Փարպեցու փողոց,

25) Եզ. Կողբացու փողոց,

26) Մ. Մաշտոցի պողոտա,

27) Մհեր Մկրտչյան փողոց,

28) Նալբանդյան փողոց,

29) Սայաթ-Նովա պողոտա,

30) Վ. Սարգսյան փողոց,

31) Փ. Բուզանդի փողոց,

32) Զաքյան փողոց,

33) Զառուբյան փողոց,

34) Սարմենի փողոց,

35) Ավագ Պետրոսյան փողոց,

36) Աղայան փողոց,

37) Քոչինյան փողոց,

38) Սպենդիարյան փողոց,

39) Դեմիրճյան փողոց,

40) Պարոնյան փողոց,

41) Ֆրիկի փողոց,

42) Մոսկովյան փողոց,

43) Մ. Սարյան փողոց,

44) Իսահակյան փողոց,

45) Մ. Բաղրամյան պողոտայի՝ Մոսկովյան և Պռոշյան փողոցների միջև ընկած հատված,

46) Մ. Խորենացու փողոցի՝ Մ. Մաշտոցի պողոտայի և Մհեր Մկրտչյան փողոցի միջև ընկած հատված,

47) Վարդանանց փողոցի՝ Նալբանդյան և Ալեք Մանուկյան փողոցների միջև ընկած հատված,

48) Տերյան փողոցի՝ Արամ և Կորյուն փողոցների միջև ընկած հատված,

49) Տ. Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակի և Խանջյան ու Ագաթանգեղոսի փողոցների միջև ընկած հատված,

50) Ագաթանգեղոսի փողոցի՝ Տ. Մեծի պողոտայի և Մ. Խորենացու փողոցի միջև ընկած հատված,

51) Գլխավոր պողոտայի՝ Նալբանդյան և Խանջյան փողոցների միջև ընկած հատված,

52) Մարտիրոս Սարյանի անվան պուրակ և դրան անմիջական կից մայթեր,

53) Մ. Մաշտոցի և Սայաթ-Նովա պողոտաների ու Մոսկովյան փողոցի միջև ընկած այգի,

54) Կոմիտասի անվան պուրակ և դրան անմիջական կից մայթեր,

55) Շահումյանի անվան պուրակ և դրան անմիջական կից մայթեր,

56) Ֆրանսիայի հրապարակ և դրան անմիջական կից մայթեր,

57) Օղակաձև զբոսայգի և դրան անմիջական կից մայթեր,

58) Մանկական այգի և և դրան անմիջական կից մայթեր,

59) Անգլիական այգի և դրան անմիջական կից մայթեր,

60) Սիրահարների այգի և դրան անմիջական կից մայթեր,

61) Երևանի 2800-ամյակի այգի և դրան անմիջական կից մայթեր,

62) Միսաք Մանուշյանի անվան պուրակ և դրան անմիջական կից մայթեր,

63) Հանրապետության հրապարակ և դրան անմիջական կից մայթեր,

64) Ազատության հրապարակ և դրան անմիջական կից մայթեր,

65) Գայի պողոտա,

66) Գայի պողոտայի շատրվանների այգի և դրան անմիջական կից մայթեր,

67) Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի և դրան անմիջական կից մայթեր,

68) Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու այգի և դրան անմիջական կից մայթեր,

69) Վերածննդի այգի և դրան անմիջական կից մայթեր,

70) Տ. Մեծի անվան այգի և դրան անմիջական կից մայթեր,

71) Ֆ. Նանսենի անվան այգի և դրան անմիջական կից մայթեր։

(10-րդ կետը խմբ. 23.12.25 N 480-Ն, 21.04.26 N 545-Ն)

10.1. Արգելվում է Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով անիվների վրա գտնվող շարժական վճարային տերմինալների տեղադրումը, բացառությամբ այն դեպքերի, եթե դրանց միջոցով առևտուր իրականացվելու կամ ծառայություններ մատուցվելու է միայն ցերեկային ժամերին։ Սույն կետի իմաստով ցերեկային ժամ է համարվում 08.00-ից 23.00-ն ընկած ժամանակահատվածը։

(10.1-ին կետը լրաց. 21.04.26 N 545-Ն)

11. Սարքավորման աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ հոսանքի ապահովումը կամ այլ միացումները պետք է իրականացվեն այնպես, որ արտաքինից տեսանելի չլինեն:

(հավելվածը խմբ. 23.12.25 N 480-Ն, փոփ., լրաց., խմբ. 21.04.26 N 545-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2024 թվական: