ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի ՀՕ-82-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 369-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 369-Ա

 

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի ՀՕ-82-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 106-րդ և 107-րդ կետերի՝

Հաստատել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2026 թվականի մարտի 4-ի ՀՕ-82-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 369-Ա որոշման

 

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի ՀՕ-82-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման

մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման

աղբյուրը

Իրավական հիմքը

1․

«Պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերով Հայաստանի Հանրապետությունից բեռնատար տրանսպորտային միջոցների՝ առանց կուտակային կայանատեղի մուտք գործելու մեկնման դեպքերը, առանձին բեռնատար տրանսպորտային միջոցների՝ կուտակային կայանատեղիներից

բացթողնման առաջնահեր-թությունները, կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողների՝ հերթերի կառավարման համակարգին միանալու կարգը, կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեության իրականացման պահանջները, կուտակային կայանատեղիներում հերթագրման ծառայության վճարի առավելագույն չափը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի այն ավտոմոբիլային անցման կետերը սահմանելու մասին, որտեղից բեռնատար տրանսպորտային միջոցների մեկնումը Հայաստանի Հանրապետու-թյունից կարող է իրականացվել միայն կուտակային կայանատեղի մուտք և ելք գործելուց հետո» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի Հայաստանի

Հանրապետության

վարչապետի աշխատակազմ ներկայացում

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության

էկոնոմիկայի նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածք-ների նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն

2026 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակ

2026 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2026 թվականի մարտի 4-ի ՀՕ-82-Ն օրենքի 1-ին հոդվածով «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացվող նոր 69.1-ին հոդվածի 3-7-րդ մասեր

2.

«Հերթերի կառավարման

համակարգը հաստատելու և

հերթերի կառավարման

համակարգի և կուտակային

կայանատեղիի կազմակերպման գործունեություն իրականացնողների էլեկտրոնային

համակարգերի փոխազդեցության կարգը, հավաքա-գրվող և փոխանցվող

տեղեկությունների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության պետական եկամուտ-

ների կոմիտեի նախագահի

հրամանի ընդունում

Հայաստանի

Հանրապետության

պետական

եկամուտների

կոմիտե

 

2026 թվականի

սեպտեմբերի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում

կատարելու մասին»

2026 թվականի մարտի 4-ի ՀՕ-82-Ն օրենքի 1-ին

հոդվածով «Մաքսային

կարգավորման մասին»

օրենքում լրացվող նոր

69.1-ին հոդվածի 1-ին և 10-րդ մասեր

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան


30.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ