ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻՑ ՎՃԱՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 550-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.04.27-2026.05.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.04.2026
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
21.04.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

21 ապրիլի 2026 թ.

N 550-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻՑ ՎՃԱՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով, 245-րդ հոդվածի 2-րդ մասով և Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 690-Ն որոշմամբ.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի վարչական տարածքում սեփականության իրավունքով ֆիզիկական անձանց պատկանող, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շենքերի, շինությունների և փոխադրամիջոցների գույքահարկի մինչև 2018 թվականը ներառյալ հարկը սահմանված ժամկետում չվճարելու հետևանքով հաշվարկված և չվճարված տույժերի մասով սահմանել արտոնություն՝ հարկ վճարողին ազատելով սահմանված կարգով հաշվարկված և չվճարված տույժերից, եթե առկա չեն գույքահարկի մինչև 2018 թվականը ներառյալ հաշվարկված հարկի (ապառքի) մասով պարտավորություններ:

2. Երևան քաղաքի վարչական տարածքում սեփականության իրավունքով ֆիզիկական անձանց պատկանող, հողի հարկով հարկման օբյեկտ հանդիսացող հողերի մինչև 2018 թվականը ներառյալ հարկը սահմանված ժամկետում չվճարելու հետևանքով հաշվարկված և չվճարված տույժերի մասով սահմանել արտոնություն՝ հարկ վճարողին ազատելով սահմանված կարգով հաշվարկված և չվճարված տույժերից, եթե առկա չեն հողի հարկի մինչև 2018 թվականը ներառյալ հաշվարկված հարկի (ապառքի) մասով պարտավորություններ:

3. Երևան քաղաքի վարչական տարածքում ֆիզիկական անձանց անվամբ գրանցված և մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ օտարված և օտարող ֆիզիկական անձի սեփականության իրավունքի դադարումը պետական լիազոր մարմնի կողմից գրանցված փոխադրամիջոցների մասով հաշվարկված և չվճարված հարկի (ապառքի) և հարկը սահմանված ժամկետում չվճարելու հետևանքով հաշվարկված և չվճարված տույժերի մասով սահմանել արտոնություն՝ հարկ վճարողին ազատելով հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունների և հաշվարկված և չվճարված տույժերի վճարումից:

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված արտոնությունները համարվում են տրամադրված, եթե նույն կետերով սահմանված հարկի (ապառքի) մասով հարկային պարտավորությունները կատարվել են մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ և պարտավորությունների կատարումը հիմնավորող փաստաթղթերը հարկ վճարողի կողմից ներկայացվել են Երևանի քաղաքապետին:

5. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում արտոնությունը համարել տրամադրված և հարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից վճարում կատարել միայն հարկ վճարողի կողմից սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները Երևանի քաղաքապետին ներկայացնելու դեպքում:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 690-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու 2026 թվականի ապրիլի 21-ի N 549-Ն որոշումն ուժի մեջ մտնելու օրը:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2026 թ. ապրիլի 21

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2026 թվական:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան