ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ԱՊՐԻԼԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ N 59-Ն
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ՈՒ ԾԱԽՍԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՎԱԳԱՆՈՒ 26.12.2025 Թ N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջների, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-34-րդ հոդվածների դրույթներով, և հաշվի առնելով ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Ապարան քաղաքի ասֆալտապատման աշխատանքների համար տրամադրված 87761.9 հզ.դրամ սուբվենցիան, Ապարան համայնքի բյուջեում կատարել նախահաշվային փոփոխություններ:
Ապարան համայնքի ավագանին որոշում է`
1. Ապարան համայնքի 2026 թվականի ֆոնդային բյուջեի եկամուտներն ու ծախսերն ավելացնել 87761.9 հզ. դրամով՝ համաձայն հավելվածների:
2. «Ապարան համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» Ապարան համայնքի ավագանու 26.12.2025 թվականի N 194-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերի աղյուսակներում կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն N 1, 2, 3, 4 հավելվածների:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
| Ավագանի՝ |
(Կողմ - 13), |
(Դեմ-0), | (Ձեռնպահ-0), |
|
Եղիազարյան Կարեն Կարապետյան Արկադի Ենոքյան Դավիթ Մակարյան Վահան Մանուկյան Աղաբեկ Խալաթյան Արթուր Ավդալյան Արարատ Գեղամյան Խաչիկ Երեմյան Աղվան Սաֆարյան Սևակ Սարգսյան Արշակ Կոստանյան Ժորա Դավթյան Արտյոմ |
|
Համայնքի ղեկավար |
Կ. Մ. Եղիազարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|