ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ՈՒ ԾԱԽՍԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՎԱԳԱՆՈՒ 26.12.2025 Թ N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 59-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.04.27-2026.05.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.04.2026
Ընդունող մարմին
Ապարան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
21.04.2026
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
21.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ

 

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ԱՊՐԻԼԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ N 59-Ն

 

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ՈՒ ԾԱԽՍԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՎԱԳԱՆՈՒ 26.12.2025 Թ N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջների, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-34-րդ հոդվածների դրույթներով, և հաշվի առնելով ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Ապարան քաղաքի ասֆալտապատման աշխատանքների համար տրամադրված 87761.9 հզ.դրամ սուբվենցիան, Ապարան համայնքի բյուջեում կատարել նախահաշվային փոփոխություններ:

 

Ապարան համայնքի ավագանին որոշում է`

 

1. Ապարան համայնքի 2026 թվականի ֆոնդային բյուջեի եկամուտներն ու ծախսերն ավելացնել 87761.9 հզ. դրամով՝ համաձայն հավելվածների:

2. «Ապարան համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» Ապարան համայնքի ավագանու 26.12.2025 թվականի N 194-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերի աղյուսակներում կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն N 1, 2, 3, 4 հավելվածների:

3. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

 

Ավագանի՝

(Կողմ - 13),

(Դեմ-0), (Ձեռնպահ-0),
 

Եղիազարյան Կարեն

Կարապետյան Արկադի

Ենոքյան Դավիթ

Մակարյան Վահան

Մանուկյան Աղաբեկ

Խալաթյան Արթուր

Ավդալյան Արարատ

Գեղամյան Խաչիկ

Երեմյան Աղվան

Սաֆարյան Սևակ

Սարգսյան Արշակ

Կոստանյան Ժորա

Դավթյան Արտյոմ

 

Համայնքի ղեկավար

Կ. Մ. Եղիազարյան

 

Հավելված 1

Ապարան համայնքի ավագանու

21.04.2026 թ. N 59-Ն որոշման

 

Հավելված 2

Ապարան համայնքի ավագանու

21.04.2026 թ. N 59-Ն որոշման

 

Հավելված 3

Ապարան համայնքի ավագանու

21.04.2026 թ. N 59-Ն որոշման

 

Հավելված 4

Ապարան համայնքի ավագանու

21.04.2026 թ. N 59-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2026 թվական: