ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2138-Ա |
«27» ապրիլի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ԽՈՐԵՆԱՑՈՒ ՓՈՂՈՑ 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ Հ.68 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՐԳԵՅ ՎԱՆԻԿԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սերգեյ Վանիկի Ղազարյանի (ծնված 12.11.1959թ.) դիմումը (12.11.2024թ. հ.Դ-144061-24)։ Երևան, Կենտրոն վարչական շրջան, Խորենացու փողոց 3-րդ նրբանցք հ.68 հասցեում հողամասի մակերեսը փաստացի կազմում է 108.6քմ, որից 90.0քմ մակերեսով հողամասն օրինական շինությունների զբաղեցրած հողամասն է (սեփականության վկայական 25.04.1997թ. հ.2243):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 13.12.2024թ հ.ԱՏ-13122024-01-1104, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 26.11.2025թ. հ.11371 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 20.03.2026թ. հ.20-Ել-128715 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Կենտրոն վարչական շրջան, Խորենացու փողոց 3-րդ նրբանցք հ.68 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.
1. Վերականգնել Երևան, Կենտրոն վարչական շրջան, Խորենացու փողոց 3-րդ նրբանցք հ.68 հասցեում Սերգեյ Վանիկի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը 90.0քմ մակերեսով հողամասի չափով, բնակելի տանը կից հողամասի սեփականության իրավունքը 18.6քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 108.6քմ մակերեսով հողամասի և 18.6քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը՝ ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Խորենացու փողոց 3-րդ նրբանցք հ.68 հասցեում գտնվող 108.6քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |