ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 246-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 246-Ա

 

«ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Գերմանիայի Հայ ակադեմիականների միության կողմից «Հայ Մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված ապրանքների (26,830.75 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 700 եվրոյին համարժեք դրամ, բեռի ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի, բեռի բաշխման ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:

2. «Հայ Մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու անհատույց բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

29.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ փոխվարչապետի

N 246-Ա որոշման

 

«ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՆՈՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ

 

NN

ը/կ

Ապրանքի անվանումը

Քանակը

Ընդհանուր արժեքը

(եվրո)

1.

Կանացի և տղամարդու հագուստ

(նոր)

4,473.8 կգ

16,541.89

2.

Մանկասայլակ (նոր)

2 հատ

288.86

3.

Տակդիրներ (նոր)

82.4 կգ

250.25

4.

Բժշկական պարագաներ՝

կատետրներ (նոր)

417.6 կգ

9,749.75

 

Ընդամենը

 

26,830.75

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

29.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ փոխվարչապետի

N 246-Ա որոշման

 

«ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՆՈՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ

 

NN

ը/կ

Ապրանքի անվանումը

Քանակը

Շահառուն

1.

Կանացի և տղամարդու հագուստ (նոր)

4,473.8 կգ

Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի սահմանամերձ գյուղերում բնակվող ընտանիքներ

2.

Մանկասայլակ (նոր)

2 հատ

«Հայ Մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության շահառու երեխաներ

3.

Տակդիրներ (նոր)

82.4 կգ

Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի սահմանամերձ գյուղերում բնակվող ընտանիքներ

4.

Բժշկական պարագաներ՝ կատետրներ (նոր)

417.6 կգ

Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում գործող բժշկական կենտրոններ, պոլիկլինիկաներ ու բուժկետեր

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

29.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ