ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 256-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 875-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքային զարգացում» ծրագրի մասին» N 875-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Թերմոռոս Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 02829442) և «Թիմ իսթեյթ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08221576) 2026 թվականի ապրիլի 13-ին կնքված՝ թիվ 20-2026 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Թերմոռոս Արմենիա» ՓԲԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի «ՔՈԱՖ Սմարթ» կամպուսի փակ ավտոկայանատեղիի շենքի ջեռուցման, օդափոխության համակարգերի կառուցման աշխատանքների իրականացում՝ 4,164,718 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և «Թիմ իսթեյթ» ՓԲԸ-ի կողմից նշված աշխատանքների կատարման պայմանների ապահովման, համակարգման, վերահսկման աշխատանքների իրականացում՝ 832,944 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մայրուղի Մ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08272298) 2026 թվականի ապրիլի 14-ին կնքված՝ թիվ 34-2026 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «ՔՈԱՖ Սմարթ» ավանի ճանապարհների, ավտոկայանատեղիների, մայթերի նախագծում փոփոխությունների իրականացում՝ 625,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Երևան |
|
29.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|