ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 255-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆԵՐՏՆՏԵՍԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 24,127,977 դրամ ընդհանուր արժողությամբ «Ջրամատակարարման ապահովման ներտնտեսային ցանցերի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի աշխատակազմ» Համայնքային կառավարչական հիմնարկի (ՀՎՀՀ՝ 07625464) և «Արտկրեստ Գլոբալ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07621679) 2026 թվականի մարտի 16-ին կնքված՝ թիվ ՀՀ/ԲՋ-01/26 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջրամատակարարման ապահովման ներտնտեսային ցանցերի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 24,127,977 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Երևան |
|
29.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 255-Ա որոշման |
«ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆԵՐՏՆՏԵՍԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի նոր առանձնատներով կառուցապատվող տարածքներում ջրամատակարարումը ապահովելու նպատակով նախատեսվում է կառուցել ներտնտեսային ցանցեր։ |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայր, համայնքային զարգացում |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
24,127,977 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայր |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի ապրիլի 27-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 28-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Նախատեսվում է Բերքաբեր բնակավայրի նոր առանձնատներով կառուցապատվող տարածքներում կառուցել ջրամատակարարման ներտնտեսային ցանցեր։ Կիրականացվեն բաշխիչ համակարգի ճյուղերի կառուցում, խողովակաշարերի անցկացում, ջրամատակարարման և ճնշման կարգավորիչ հորերի տեխնոլոգիական փոփոխությունների իրականացում, ջրագծերը առանձնատներին միացնելու աշխատանքներ։ Իրականացվելու է՝ 2026 թվականի ապրիլի 27-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում՝ 24,127,977 դրամի չափով։ |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Բերքաբեր բնակավայրի նոր առանձնատներով կառուցապատվող տարածքներում ջրամատակարարման ներտնտեսային ցանցերի կառուցման աշխատանքների իրականացում՝ 24,127,977 դրամի չափով։ |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Նախատեսված չեն: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարան |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
29.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|