ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 253-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 253-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 10,665,150 դրամ ընդհանուր արժողությամբ «Ոռոգման համակարգի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456)՝ կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Ակադեմիկոս Ի. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01516577) 2026 թվականի մարտի 20-ին կնքված՝ թիվ ՀՀ/ՆՆ-06/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ոռոգման ջրի ցանցերի վերականգնման շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների իրականացում՝ 5,035,150 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Ակադեմիկոս Ի. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01516577) 2026 թվականի մարտի 20-ին կնքված՝ թիվ ՀՀ/ՆՆ-07/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ոռոգման ջրի վեց պոմպակայանների վերականգնման շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների իրականացում՝ 5,630,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

29.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 253-Ա որոշման

«ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր, Նռնաձոր, Ալվանք գյուղերի հողատարածքների ջրամատակարարումը ապահովելու նպատակով իրականացվելու է ոռոգման ջրի ցանցերի և 6 պոմպակայանների վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Մեղրի համայնքի Շվանիձոր, Նռնաձոր, Ալվանք գյուղեր, ջրամատակարարում

6.

Ծրագրի բյուջեն

10,665,150 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Մեղրի համայնքի Շվանիձոր, Նռնաձոր, Ալվանք գյուղերի բնակիչներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2026 թվականի ապրիլի 30-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր, Նռնաձոր, Ալվանք գյուղերի հողատարածքների ջրամատակարարումը ապահովելու նպատակով նախատեսվում է ոռոգման ջրի ցանցերի և 6 պոմպակայանների վերականգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում՝ մասնավորապես նախագծի բացատրական, գծագրական, աշխատանքային ծավալների և ամփոփագրերի, ինչպես նաև նախահաշիվների կազմումը: Իրականացվելու է՝

ապրիլի 30-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 10,665,150 դրամի չափով։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) հողատարածքների ոռոգման ջրի ցանցերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ՝ այդ թվում նախագծի բացատրական, գծագրական, աշխատանքային ծավալների և ամփոփագրերի, ինչպես նաև նախահաշիվների կազմման աշխատանքների իրականացում՝ 5,035,150 դրամի չափով։

2) հողատարածքների ոռոգման ջրի 6 պոմպակայանների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ՝ այդ թվում նախագծի բացատրական, գծագրական, աշխատանքային ծավալների և ամփոփագրերի, ինչպես նաև նախահաշիվների կազմման աշխատանքների իրականացում՝

5,630,000 դրամի չափով։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան

13.

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

29.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ