ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԻՆՔՆԱՀՈՍ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱՏԱՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 254-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 254-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԻՆՔՆԱՀՈՍ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱՏԱՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 120,327,995 դրամ ընդհանուր արժողությամբ «Ինքնահոս ոռոգման ջրատարի վերականգնում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Մեդիսոն Էյբլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01012522) 2026 թվականի մարտի 25-ին կնքված՝ թիվ ՀՀ/Ջ-01/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ինքնահոս ոռոգման ջրատարի վերականգնման շինարարական աշխատանքների իրականացում՝ 119,136,629 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 08417251) 2026 թվականի մարտի 25-ին կնքված՝ թիվ ՀՀ/ՏՀ-03/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցում՝ 1,191,366 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

29.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 254-Ա որոշման

 

«ԻՆՔՆԱՀՈՍ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱՏԱՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Տոլորս բնակավայրի հողատարածքների ջրամատակարարումը ապահովելու նպատակով իրականացվելու է ինքնահոս ոռոգման ջրատարի վերականգնման շինարարական և տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման աշխատանքներ։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով

օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Տոլորս բնակավայր, ջրամատակարարում

6.

Ծրագրի բյուջեն

120,327,995 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Սիսիան համայնքի Տոլորս բնակավայրի բնակիչներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2026 թվականի ապրիլի 30-ից մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Տոլորս բնակավայրի հողատարածքների ջրամատակարարումը ապահովելու նպատակով նախատեսվում է ինքնահոս ոռոգման ջրատարի վերականգման աշխատանքների իրականացում՝ մասնավորապես գլխամասային ջրընդունիչի և ջրատարի հատվածների վերակառուցում, ցանցային կառուցվածքների և վերջնային հորի վերականգնում: Իրականացվելու է՝ 2026 թվականի ապրիլի 30-ից մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 119,136,629 դրամի չափով.

2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Տոլորս բնակավայրի հողատարածքների ինքնահոս ոռոգման ջրատարի վերականգման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցում։ Իրականացվելու է 2026 թվականի ապրիլի 30-ից մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 1,191,366 դրամի չափով։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

1) հողատարածքների ինքնահոս ոռոգման ջրատարի վերականգման աշխատանքների իրականացում՝ 119,136,629 դրամի չափով.

2) շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցում՝ 1,191,366 դրամի չափով։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի hամայնքապետարան

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն

տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

29.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ