ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2026 թվականի N 73-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 215-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Եկամտային մասով․
ա) Կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներին /սուբվենցիաներ/ ավելացնել 10500․0 հազար ՀՀ դրամով,
բ) Այլ եկամուտներ տողն ավելացնել 5813․7 հազար ՀՀ դրամով (տող 1393)։
2) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդը պակասեցնել 240320․0 հազար ՀՀ դրամով:
3) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 207880․0 հազար ՀՀ դրամ հատկացնել ֆոնդային բյուջե։
4) Ծախսային մասով․
01-1-1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ) նախահաշվի
4269 (Հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածին ավելացնել 3000․0 հազար ՀՀ դրամ,
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 1180․0 հազար ՀՀ դրամ։
01-6-1 (Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) նախահաշվի
4241 (Մասնագիտական ծառայություններ) հոդվածին ավելացնել 7000․0 հազար ՀՀ դրամ։
04-2-1 (Գյուղատնտեսություն) նախահաշվի
4252 (Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածին ավելացնել 15000․0 հազար ՀՀ դրամ։
04-3-2 (Նավթամթերք և բնական գազ) նախահաշվի
5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 2800․0 հազար ՀՀ դրամ,
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 1000․0 հազար ՀՀ դրամ։
04-5-1 (Ճանապարհային տրանսպորտ) նախահաշվի
4269 (Հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածին ավելացնել 11000․0 հազար ՀՀ դրամ։
5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 110800.0 հազար ՀՀ դրամ,
5122 (Վարչական սարքավորումներ) հոդվածին ավելացնել 1000․0 հազար ՀՀ դրամ։
05-1-1 (Աղբահանում) նախահաշվի
4252 (Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածին ավելացնել 30000․0 հազար ՀՀ դրամ,
4264 (Տրանսպորտային նյութեր) հոդվածին ավելացնել 11300.0 հազար ՀՀ դրամ։
05-6-1 (Շրջակա միջավայրի պաշտպանություն) նախահաշվի
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 64100․0 հազար ՀՀ դրամ։
06-1-1 (Բնակարանային շինարարություն) նախահաշվի
4251 (Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածին ավելացնել 50000․0 հազար ՀՀ դրամ,
4269 (Հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածին ավելացնել 77000․0 հազար ՀՀ դրամ։
06-3-1 (Ջրամատակարարում) նախահաշվի
4264 (Տրանսպորտային նյութեր) հոդվածին ավելացնել 8020.0 հազար ՀՀ դրամ,
4269 (Հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածին ավելացնել 27000․0 հազար ՀՀ դրամ։
07-3-1 (Ընդհանուր բնույթի հիվանդանոցային ծառայություններ) նախահաշվի
4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 1000․0 հազար ՀՀ դրամ։
08-2-3 (Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ) նախահաշվի
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 1500․0 հազար ՀՀ դրամ։
09-1-1 (նախադպրոցական կրթություն) նախահաշվի
4637 (Ընթացիկ դրամաշնորհներ պետաական և համայնքների ոչ առևտրային կազմակերպությունների) հոդվածին ավելացնել 3605,2 հազար ՀՀ դրամ,
5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 10000․0 հազար ՀՀ դրամ:
09-5-1 (Արտադպրոցական դաստիարակություն) նախահաշվի
4637 (Ընթացիկ դրամաշնորհներ պետաական և համայնքների ոչ առևտրային կազմակերպությունների) հոդվածին ավելացնել 2208,5 հազար ՀՀ դրամ։
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 13000․0 հազար ՀՀ դրամ,
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 13000․0 հազար ՀՀ դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
|
Կողմ -14
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ ԱՀԱՐՈՆՅԱՆ ՍԵՐԳԵՅ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ ՍՆՋՈՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԵՐՎԱՆԴՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԿՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԾԱՏՈՒՐՅԱՆ ՅՈՒՐԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌԱԶՄԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳԵՎՈՐԳ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
Համայնքի ղեկավար՝
2026 թվականի ապրիլի 17 |
Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 ապրիլի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|