ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱՆԿԵՐԻ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱԿԱՑԻԿԼԻԿ ՇԵՄԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿ)

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 94-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.04.27-2026.05.10 Պաշտոնական հրապարակման օրը 29.04.2026
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.04.2026
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԿՈԴ

050.0094 Ն. 21.04.2026

 

21 ապրիլի 2026 թվականի

թիվ 94-Ն

 

ԲԱՆԿԵՐԻ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱԿԱՑԻԿԼԻԿ ՇԵՄԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2026 թվականի առաջին եռամսյակ)

 

Նպատակ ունենալով ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 54.1-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգով»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմը թողնել անփոփոխ՝ սահմանելով ռիսկով կշռված ակտիվների 1.75%-ի չափով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ`

Մ. Գալստյան

 

Երևան

 

2026-04-28

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 ապրիլի 2026 թվական: