ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 211-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.04.2026-27.05.2026)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.01.05-2026.01.18 Պաշտոնական հրապարակման օրը 13.01.2026
Ընդունող մարմին
Նաիրի համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.12.2025
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
23.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2025 թվականի N 211-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32 հոդվածի 5-րդ մասի և 33-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Նաիրի համայնքի 2026 թվականի բյուջեն:

2. Հաստատել համայնքի 2026 թվականի բյուջեի եկամուտները` համաձայն հավելված N 1-ի:

3. Հաստատել համայնքի 2026 թվականի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման` համաձայն հավելված N 2-ի:

4. Հաստատել համայնքի 2026 թվականի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելված N 3-ի:

5. Հաստատել համայնքի 2026 թվականի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հավելված N 4-ի:

6. Հաստատել համայնքի 2026 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն հավելված N 5-ի:

7. Հաստատել համայնքի 2026 թվականի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված N 6-ի:

8. Համայնքի 2026 թվականի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարի կողմից կատարվող հնարավոր վերաբաշխումների չափաքանակը սահմանել 2026 թվականի բյուջեի ընդհանուր ծավալի 20 %-ի չափով:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Կողմ-19

 

ՍԱՐԳՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԱԶԻԶՅԱՆ ԱՇՈՏ

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱՐՄԱՆ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԽԱՉԻԿ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՈՌ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱՆԱ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԽՈՍՐՈՎ

ԲԱԲԱՅԱՆ ԱՆՆՄԱՆ

ԶՈՀՐԱԲՅԱՆ ՌԱՖԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՖԻԿ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԱՐՄԵՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՅԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՐԻՆԵ

Դեմ-0

Ձեռնպահ-0

 

Համայնքի ղեկավար`

ՆՈՐԱՅՐ Սարգսյան

 

 

Հավելված N 1-6

 Նաիրի համայնքի ավագանու

2025 թվականի դեկտեմբերի 23-ի
N 211-Ն որոշման

(հավելվածները խմբ. 16.01.26 N 2-Ն, 15.04.26 N 50-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2026 թվական: