ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2117-Ա |
«22» ապրիլի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.18/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ ՆԱՏԱԼԻ ԱԶԻԶՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արա Խաչատրյանի, Ռոբերտ Խաչատրյանի և Նատալի Ազիզյանի լ/ա Ռաֆայել Վարդանյանի դիմումը՝ Բաղրամյան պողոտայի հ.18/2 հասցեում, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Արա Խաչատրյանին, Ռոբերտ Խաչատրյանին և Նատալի Ազիզյանին պատկանող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N26092025-01-0264 վկայականը, «Երևաննախագիծ» ՓԲ ընկերության կողմից 2025 թվականի դեկտեմբերի 22-ին իրականացված տեղագրական հանույթը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի 2026 թվականի փետրվարի 26-ի N 01/11.1/3046-2026 գրությունը և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի 2026 թվականի մարտի 20-ի՝ Գրավառուի համաձայնությունը։
Համաձայն Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի N 204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի` քննարկվող հողամասը ներառվել է ընդհանուր օգտագործման տարածքների գոտում: Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն, ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի, հողամասը գտնվում է 2-րդ գոտում:
Տարածքի տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի հ.18/2 հասցեի հողամասի կոորդինատները տեղադրված են եղել սխալ։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի 2026 թվականի փետրվարի 26-ի N 01/11.1/3046-2026 գրությունը և աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-21982-26 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Բաղրամյան պողոտա, հ.18/2 հասցեում գտնվող, Արա Խաչատրյանին, Ռոբերտ Խաչատրյանին և Նատալի Ազիզյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.025055 հա, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Բաղրամյան պողոտա, հ.18/2 հասցեում գտնվող 0.025055հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ հասարակական կառուցապատման:
3. Ընդունել ի գիտություն, որ հողամասի նկատմամբ փոփոխված գործառնական նշանակությամբ իրավունքը, համաձայն թողարկված հողամասի հատակագծի, ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|