ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2107-Ա |
«22» ապրիլի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի Հ.2065-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով՝
1. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 20-ի «Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոց հ.34 շենքի դիմաց գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող թիթեղյա շինությունը (ավտոտնակը) ապամոնտաժելու, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու մասին» հ.2065-Ա որոշումը:
2. Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության պետերի և Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա։
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|