ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱԶԴԱԿԻՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.04.27-2026.05.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.04.2026
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ընդունման ամսաթիվ
22.04.2026
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

«22» ապրիլի 2026 թ.
ք. Երևան

N 4-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱԶԴԱԿԻՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 10-րդ մասը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել ազդակիր բնակավայրերի ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆինանսական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության պետին՝ սույն հրամանն ընդունվելուց հետո մեկամսյա ժամկետում կատարել 2024 թվականին վճարված ռոյալթիներից ազդակիր բնակավայրերին ու ազդակիր բնակավայրեր ներառող համայնքներին համայնքային մասհանումների բաշխումը՝ 2022 թվականի սեպտեմբերի 26-ի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի թիվ 2732-Ա հրամանի 1-ին կետով հաստատված ձևին համապատասխան և հատկացվող գումարների չափի մասին տեղեկացնել համապատասխան մարզպետների աշխատակազմերին:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Նախարար`

 

4/22/2026

Դ. Խուդաթյան

 

 

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2026 թվականի ապրիլի 22-ի

N 4-Ն հրամանի

 

ԱԶԴԱԿԻՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿ

 

Հիմք ընդունելով, որ 2027 թվականին իրականացվելիք համայնքային մասհանումների ծրագրերի համար մասհանումների չափերը որոշելիս հիմք են ընդունվում 2024 թվականի ընթացքում փաստացի վճարված ռոյալթիի գումարների առկա տվյալները՝ 2024 թվականի ընթացքում ռոյալթի վճարած կազմակերպությունների ազդակիր բնակավայրերն են.

 

1. Սյունիքի մարզ

 

1) «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ

ա. Քաջարան համայնք՝ Քաջարան, Քաջարանց, Լեռնաձոր, Ներքին Գիրաթաղ, Կավճուտ, Անդոկավան և Կաթնառատ բնակավայրեր։

բ. Կապան համայնք՝ Կապան, Արծվանիկ, Սյունիք, Աճանան, Եղեգ, Խորձոր, Բարգուշատ, Սևաքար, Չափնի, Առաջաձոր, Նորաշենիկ, Ըրկենանց և Ձորաստան բնակավայրեր:

2) «ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ

ա. Կապան համայնք՝ Գեղանուշ, Կապան, Սյունիք և Աճանան բնակավայրեր:

3) «ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ

ա. Մեղրի համայնք՝ Ագարակ, Մեղրի, Կարճևան, Կուրիս, Գուդեմնիս բնակավայրեր:

4) «ԼԻՉՔՎԱԶ» ՓԲԸ

ա. Մեղրի համայնք՝ Լեհվազ և Թխկուտ բնակավայրեր:

 

2. Լոռու մարզ

 

1) «Թեղուտ» ՓԲԸ

ա. Ալավերդի համայնք՝ Շնող և Թեղուտ բնակավայրեր:

2) «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

ա. Ալավերդի համայնք՝ Շամլուղ, Բենդիկ և Ճոճկան բնակավայրեր:

3) «Ասսաթ» ՍՊԸ

ա Փամբակ համայնք՝ Քարաբերդ բնակավայր:

4) «Բակտեկ Էկո» ՍՊԸ

աՓամբակ համայնք՝ Արջուտ բնակավայր:

 

3. Գեղարքունիքի մարզ

 

1) «ԳՊՄ ԳՈԼԴ» ՍՊԸ

ա. Վարդենիս համայնք՝ Սոթք, Կութ, Ազատ և Տրետուք բնակավայրեր:

 

4. Կոտայքի մարզ

 

1) «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ

ա. Ծաղկաձոր համայնք՝ Մեղրաձոր, Արտավազ, Մարմարիկ և Աղավնաձոր բնակավայրեր։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 ապրիլի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան