ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱԳՐՈՊՐՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «ԱԳՐՈՊՐՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 471-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.04.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2025 թվականի N 471-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱԳՐՈՊՐՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «ԱԳՐՈՊՐՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 23.04.26 N 552-Ա)

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԱԳՐՈՊՐՈ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

1․1. Սույն որոշման առաջին կետով սահմանված ծրագրի շրջանակներում ներմուծվող և հավելվածով սահմանված ցանկում ներկայացված լիզինգով ձեռք բերվող ապրանքի («Տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր» ցանկի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերի) ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվում է լիզինգի թիվ 2512 777 պայմանագրով սահմանված «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ լիզինգատու կազմակերպություն)՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո դրանք հանձնվելու են «ԱԳՐՈՊՐՈ» փակ բաժնետիրական ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։

(1.1-ին կետը լրաց. 23.04.26 N 552-Ա)

1․2․ Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում լիզինգի պայմանագրերը լուծվելու դեպքում Լիզինգատու կազմակերպությունը ներմուծված ապրանքները կարող է օտարել այլ անձանց՝ արտոնությամբ տրամադրված մաքսատուրքերը վճարելուց հետո:

(1.2-րդ կետը լրաց. 23.04.26 N 552-Ա)

2․ Սահմանել, որ՝

1) ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքները, այդ թվում՝ Լիզինգատու կազմակերպության կողմից «ԱԳՐՈՊՐՈ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնած ապրանքների նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի և որոշմամբ սահմանված սահմանափակումները․

2) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․

3) «ԱԳՐՈՊՐՈ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2025 թվականի մարտի 6-ից մինչև 2028 թվականի մարտի 5-ը ներառյալ.

4) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։

(2-րդ կետը խմբ. 23.04.26 N 552-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

23.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 23-ի N 471-Ա որոշման

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնի-

կական

բնութա-

գիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտա-հանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղե- կու-

թյուններ

1

2

3

4

5

6

7

8

9

10

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ

1.

8427201909

HELI CPCD20- KU1Y2G3

Դիզելային ամբարձիչ

Բեռնունա-

կությունը՝ 2000 կգ,

Բարձրացրա-ցում՝ 3 մ, Քաշը՝ 4800 կգ, Արագություն՝

18 կմ/ժ,

Շրջադարձի շառավիղը՝ 3400 մմ

հատ

2

Չինաստան

Չինաստան

18 360 000

 

2.

8418690008

Սառնարա-նային համակարգ

Սառնարանային համակարգ "STOREX" մակնշմամբ, չհավաքված, նախատեսված թարմ մրգի սառեցման և պահպանման համար, 14 սառնախցիկներով

կգ

29 805

ԵՄ երկրներ

Չեխիա

433 462 500

 

3.

7308300000

Սեկցիոն դուռ

Դռներ, պատուհաններ և դրանց շրջանակներ ու դռան շեմքեր, սեկցիոն դռներ "PRO-LINE", էլ․ կառավարմամբ, սև մետաղներից 3x3 մ – 6 հատ, 2.5x4 մ – 5 հատ, 4x4 մ – 9 հատ, 2.5x3 մ – 1 հատ, 2x3 մ – 1 հատ

կգ

11 105

Նիդերլանդներ

Նիդերլանդներ

35 379 000

 

4.

3925908009

Դոկի արտաքին մաս

Պահեստային համալիրի բեռնման բեռնաթափման կետի դռնատեղի մեխանիկական խտարար՝ վարագուրատիպ (dock shelter) "PROMSTAHL", բարձր խտության պոլիէսթերից, նախատեսված դռնատեղի և բեռնատար ա/մ-ի կողեզրի հերմետիկացման համար, 3 հատ

կգ

828

Լեհաստան

Նիդերլանդներ

4 131 000

 

5.

8427201909

Դիզելային ամբարձիչ Toyota,
02-8FDF20

դիզելային ամբարձիչ եղանավոր բռնիչով, 3մ վերելքի բարձրությամբ, կողային շարժումով, կառավարման վահանակով, օդաճնշական անվադողերով, կայմի 90 աստիճան ֆունկցիայով, նոր, toyota 02- 8fdf20, f/n 8fdf25-80154, 8fdf25-80155

հատ

2

Ֆրանսիա

Ֆրան-սիա

26 844 519

 

6.

8427201909

Դիզելային ամբարձիչ Toyota, 02-8FDF20

դիզելային ամբարձիչ եղանավոր բռնիչով, 4.7մ վերելքի բարձրությամբ, կողային շարժումով, կառավարման վահանակով, օդաճնշական անվադողերով, կայմի 90 աստիճան ֆունկցիայով, նոր, toyota 02- 8fdf20, f/n 8fdf25-80153, 8fdf25-80156, 8fdf25-80157

հատ

3

Ֆրանսիա

Ֆրան-սիա

42 406 124

 

7․

8418690008

Սառնա-րանային սարքա-վորումներ

սառնարանային համակարգ "storex" մակնշմամբ,

չհավաքված, նախատեսված թարմ

մրգի սառեցման և պահպանման համար, 4 սառնախցիկներով

կգ

17 349

Եվրամիություն (Լիտվա, Ռումինիա, Նիդեռլանդներ

և այլն)

Չեխիա

276 943 000

Լիզինգի պայմանագիր թիվ 2512 777

8․

7308300000

Սեկցիոն դուռ

դռներ, պատուհաններ և դրանց շրջանակներ ու դռան շեմքեր, սեկցիոն դռներ "pro-line", էլ․ կառավարմամբ, սև մետաղներից, 4x4մ – 6 հատ, 3x3մ – 1 հատ,

2.5x4մ – 1 հատ

կգ

3 620

Նիդեռլանդներ

Նիդեռ- լանդ-ներ

14 048 400

Լիզինգի պայմանագիր թիվ 2512 777

9․

3925908009

Դոկի արտաքին մաս

պահեստային համալիրի բեռնման բեռնաթափման կետի դռնատեղի մեխանիկական խտարար՝ վարագուրատիպ (dock shelter)

"promstahl", բարձր խտության պոլիէսթերից, նախատեսված դռնատեղի և բեռնատար ա/մ-ի կողեզրի հերմետիկացման համար, 1 հատ

կգ

79

Լեհաստան

Նիդեռ- լանդ-ներ

1 315 600

Լիզինգի պայմանագիր թիվ 2512 777

 

ԸՆԴԱՄԵՆԸ

           

852 890 143

 

(հավելվածը փոփ., լրաց. 23.04.26 N 552-Ա)

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

23.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.04.2026, N 552-Ա 23.04.2025, N 471-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան