ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2025 թվականի N 471-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱԳՐՈՊՐՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «ԱԳՐՈՊՐՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 23.04.26 N 552-Ա)
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԱԳՐՈՊՐՈ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
1․1. Սույն որոշման առաջին կետով սահմանված ծրագրի շրջանակներում ներմուծվող և հավելվածով սահմանված ցանկում ներկայացված լիզինգով ձեռք բերվող ապրանքի («Տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր» ցանկի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերի) ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվում է լիզինգի թիվ 2512 777 պայմանագրով սահմանված «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ լիզինգատու կազմակերպություն)՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո դրանք հանձնվելու են «ԱԳՐՈՊՐՈ» փակ բաժնետիրական ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։
(1.1-ին կետը լրաց. 23.04.26 N 552-Ա)
1․2․ Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում լիզինգի պայմանագրերը լուծվելու դեպքում Լիզինգատու կազմակերպությունը ներմուծված ապրանքները կարող է օտարել այլ անձանց՝ արտոնությամբ տրամադրված մաքսատուրքերը վճարելուց հետո:
(1.2-րդ կետը լրաց. 23.04.26 N 552-Ա)
2․ Սահմանել, որ՝
1) ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքները, այդ թվում՝ Լիզինգատու կազմակերպության կողմից «ԱԳՐՈՊՐՈ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնած ապրանքների նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի և որոշմամբ սահմանված սահմանափակումները․
2) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
3) «ԱԳՐՈՊՐՈ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2025 թվականի մարտի 6-ից մինչև 2028 թվականի մարտի 5-ը ներառյալ.
4) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։
(2-րդ կետը խմբ. 23.04.26 N 552-Ա)
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
23.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 23-ի N 471-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
|
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնի- կական բնութա- գիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտա-հանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղե- կու- թյուններ |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
|
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ | |||||||||
|
1. |
8427201909 |
HELI CPCD20- KU1Y2G3 Դիզելային ամբարձիչ |
Բեռնունա- կությունը՝ 2000 կգ, Բարձրացրա-ցում՝ 3 մ, Քաշը՝ 4800 կգ, Արագություն՝ 18 կմ/ժ, Շրջադարձի շառավիղը՝ 3400 մմ |
հատ |
2 |
Չինաստան |
Չինաստան |
18 360 000 |
|
|
2. |
8418690008 |
Սառնարա-նային համակարգ |
Սառնարանային համակարգ "STOREX" մակնշմամբ, չհավաքված, նախատեսված թարմ մրգի սառեցման և պահպանման համար, 14 սառնախցիկներով |
կգ |
29 805 |
ԵՄ երկրներ |
Չեխիա |
433 462 500 |
|
|
3. |
7308300000 |
Սեկցիոն դուռ |
Դռներ, պատուհաններ և դրանց շրջանակներ ու դռան շեմքեր, սեկցիոն դռներ "PRO-LINE", էլ․ կառավարմամբ, սև մետաղներից 3x3 մ – 6 հատ, 2.5x4 մ – 5 հատ, 4x4 մ – 9 հատ, 2.5x3 մ – 1 հատ, 2x3 մ – 1 հատ |
կգ |
11 105 |
Նիդերլանդներ |
Նիդերլանդներ |
35 379 000 |
|
|
4. |
3925908009 |
Դոկի արտաքին մաս |
Պահեստային համալիրի բեռնման բեռնաթափման կետի դռնատեղի մեխանիկական խտարար՝ վարագուրատիպ (dock shelter) "PROMSTAHL", բարձր խտության պոլիէսթերից, նախատեսված դռնատեղի և բեռնատար ա/մ-ի կողեզրի հերմետիկացման համար, 3 հատ |
կգ |
828 |
Լեհաստան |
Նիդերլանդներ |
4 131 000 |
|
|
5. |
8427201909 |
Դիզելային ամբարձիչ Toyota, |
դիզելային ամբարձիչ եղանավոր բռնիչով, 3մ վերելքի բարձրությամբ, կողային շարժումով, կառավարման վահանակով, օդաճնշական անվադողերով, կայմի 90 աստիճան ֆունկցիայով, նոր, toyota 02- 8fdf20, f/n 8fdf25-80154, 8fdf25-80155 |
հատ |
2 |
Ֆրանսիա |
Ֆրան-սիա |
26 844 519 |
|
|
6. |
8427201909 |
Դիզելային ամբարձիչ Toyota, 02-8FDF20 |
դիզելային ամբարձիչ եղանավոր բռնիչով, 4.7մ վերելքի բարձրությամբ, կողային շարժումով, կառավարման վահանակով, օդաճնշական անվադողերով, կայմի 90 աստիճան ֆունկցիայով, նոր, toyota 02- 8fdf20, f/n 8fdf25-80153, 8fdf25-80156, 8fdf25-80157 |
հատ |
3 |
Ֆրանսիա |
Ֆրան-սիա |
42 406 124 |
|
|
7․ |
8418690008 |
Սառնա-րանային սարքա-վորումներ |
սառնարանային համակարգ "storex" մակնշմամբ, չհավաքված, նախատեսված թարմ մրգի սառեցման և պահպանման համար, 4 սառնախցիկներով |
կգ |
17 349 |
Եվրամիություն (Լիտվա, Ռումինիա, Նիդեռլանդներ և այլն) |
Չեխիա |
276 943 000 |
Լիզինգի պայմանագիր թիվ 2512 777 |
|
8․ |
7308300000 |
Սեկցիոն դուռ |
դռներ, պատուհաններ և դրանց շրջանակներ ու դռան շեմքեր, սեկցիոն դռներ "pro-line", էլ․ կառավարմամբ, սև մետաղներից, 4x4մ – 6 հատ, 3x3մ – 1 հատ, 2.5x4մ – 1 հատ |
կգ |
3 620 |
Նիդեռլանդներ |
Նիդեռ- լանդ-ներ |
14 048 400 |
Լիզինգի պայմանագիր թիվ 2512 777 |
|
9․ |
3925908009 |
Դոկի արտաքին մաս |
պահեստային համալիրի բեռնման բեռնաթափման կետի դռնատեղի մեխանիկական խտարար՝ վարագուրատիպ (dock shelter) "promstahl", բարձր խտության պոլիէսթերից, նախատեսված դռնատեղի և բեռնատար ա/մ-ի կողեզրի հերմետիկացման համար, 1 հատ |
կգ |
79 |
Լեհաստան |
Նիդեռ- լանդ-ներ |
1 315 600 |
Լիզինգի պայմանագիր թիվ 2512 777 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
852 890 143 |
||||||||
(հավելվածը փոփ., լրաց. 23.04.26 N 552-Ա)
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
23.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |