ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
21 ապրիլի 2026 թ. |
N 537-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20.1 կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշումը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցին հարող տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.18082025-01-0062 վկայական, ծածկագիր՝ 01-009-0090-0239) 1.773հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը «բնակավայրերի նշանակության» հողերի կատեգորիայից փոխադրել «անտառային» հողերի կատեգորիա:
2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 1-ին կետով հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Կադաստրի կոմիտե և Քաղաքաշինության կոմիտե՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենը։
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2026 թ. ապրիլի 21 Երևան |