ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
21 ապրիլի 2026 թ. |
N 547-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐԻԱՆ ՄՈԹՈՐՍ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ 4018․3 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔԸ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲԱԺՆԵՄԱՍ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ և 594-րդ հոդվածները և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 33-րդ կետերը․
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հավանություն տալ «ԱՐԻԱՆ ՄՈԹՈՐՍ» ՍՊ ընկերության կողմից Երևանի քաղաքապետարան ներկայացված ներդրումային ծրագրին` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետով հավանության արժանացած ներդրումային առաջարկի շրջանակներում ներդրումային ծրագրով նախատեսված և կառուցված անշարժ գույքից 4018․3 քմ մակերեսով տարածքը և անշարժ գույքի զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի համապատասխան բաժնեմասը նվիրել «ԱՐԻԱՆ ՄՈԹՈՐՍ» ՍՊ ընկերությանը:
3. Երևանի քաղաքապետին՝
1) սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում ապահովել ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողամասի առանձնացման և իրավունքների պետական գրանցման աշխատանքների իրականացումը,
2) սույն որոշման 1-ին կետով հավանության արժանացած ներդրումային առաջարկի շրջանակներում ներդրումային ծրագրով նախատեսված և կառուցված անշարժ գույքի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքի գրանցումից հետո երկու ամսվա ընթացքում ապահովել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված տարածքի և հողամասի համապատասխան բաժնեմասի նվիրատվության պայմանագրի կնքումը:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2026 թ. ապրիլի 21 Երևան |
| Երևան քաղաքի ավագանու |
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Ք.ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ, ԱՐԳԻՇՏԻԻ ՓՈՂՈՑ Հ.1 ԵՎ Հ.1/2 ՀԱՍՑԵՆԵՐԻ ՀԵՏՆԱՄԱՍԻ ՄԻՋԱԿԱՅՔՈՒՄ
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|