ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՐԻԱՆ ՄՈԹՈՐՍ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ 4018․3 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔԸ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲԱԺՆԵՄԱՍ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 547-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 27.04.2026
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
21.04.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

21 ապրիլի 2026 թ.

N 547-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՐԻԱՆ ՄՈԹՈՐՍ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ 4018․3 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔԸ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲԱԺՆԵՄԱՍ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ և 594-րդ հոդվածները և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 33-րդ կետերը․

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հավանություն տալ «ԱՐԻԱՆ ՄՈԹՈՐՍ» ՍՊ ընկերության կողմից Երևանի քաղաքապետարան ներկայացված ներդրումային ծրագրին` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետով հավանության արժանացած ներդրումային առաջարկի շրջանակներում ներդրումային ծրագրով նախատեսված և կառուցված անշարժ գույքից 4018․3 քմ մակերեսով տարածքը և անշարժ գույքի զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի համապատասխան բաժնեմասը նվիրել «ԱՐԻԱՆ ՄՈԹՈՐՍ» ՍՊ ընկերությանը:

3. Երևանի քաղաքապետին՝

1) սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում ապահովել ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողամասի առանձնացման և իրավունքների պետական գրանցման աշխատանքների իրականացումը,

2) սույն որոշման 1-ին կետով հավանության արժանացած ներդրումային առաջարկի շրջանակներում ներդրումային ծրագրով նախատեսված և կառուցված անշարժ գույքի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքի գրանցումից հետո երկու ամսվա ընթացքում ապահովել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված տարածքի և հողամասի համապատասխան բաժնեմասի նվիրատվության պայմանագրի կնքումը:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2026 թ. ապրիլի 21

Երևան

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2026 թվականի ապրիլի 21-ի

N 547-Ա որոշման

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ք.ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ, ԱՐԳԻՇՏԻԻ ՓՈՂՈՑ Հ.1 ԵՎ Հ.1/2 ՀԱՍՑԵՆԵՐԻ ՀԵՏՆԱՄԱՍԻ ՄԻՋԱԿԱՅՔՈՒՄ