ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
21 ապրիլի 2026 թ. |
N 521-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 6-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 3-ՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1.1-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 16-ի N 2008-Ա որոշումը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը (կցվում է)։
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2026 թ. ապրիլի 21 Երևան |
ՕՐԱԿԱՐԳ
1. Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 41-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
3. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
4. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին: (Չզեկուցվող)
5. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
6. Ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
7. Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի հ.11/11 հասցեում դպրոցի նոր մասնաշենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
8. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թամանյանի փողոց հ.10/1 հասցեում «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման հիման վրա մշակութային կենտրոնի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
9. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի խճուղի հ.3/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
10. Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոց հ.1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանն անհամաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
11. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ի.Գասպարյան փողոց հ.34 հասցեում բեռնային համալիրի ընդլայնման՝ պահեստի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
12. Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մյասնիկյան պողոտա հ.26 հասցեում բենզալցակայանի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
13. Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի և Վազգեն Ա Վեհափառի փողոցի մայթերի (երկկողմանի և ողջ երկայնքով) բարեկարգման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
14. Գույք նվիրելու մասին: (Չզեկուցվող)
15. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 463-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
16. Փիրումյանների փողոցի հ.2/4 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
17. Գ.Հովսեփյան փողոցին հարող տարածքում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
18. Գ. Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
19. Մյասնիկյան պողոտա հ․53/8 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
20. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
21. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
22. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
23. Երևան համայնքի սեփականություն համարվող Զաքարիա Քանաքեռցի փողոց հ․54/6 շենքի հ․ 6 բնակարանն անհատույց օտարելու մասին: (Չզեկուցվող)
24. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 482-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
25. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն և Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 480-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
26. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի N 718-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
27. «ԱՐԻԱՆ ՄՈԹՈՐՍ» ՍՊ ընկերության կողմից Երևանի քաղաքապետարան ներկայացված ներդրումային ծրագրին հավանություն տալու, ներդրումային ծրագրով նախատեսված և կառուցված անշարժ գույքից 4018․3 քմ մակերեսով տարածքը և անշարժ գույքի զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի համապատասխան բաժնեմաս նվիրելու մասին: (Չզեկուցվող)
28. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 481-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)
29. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 690-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
30. Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու և համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին: (Չզեկուցվող)
31. Աղբահանության վճարի նկատմամբ հաշվարկված տույժերի վճարման պարտականությունից ազատելու մասին: (Չզեկուցվող)
32. Երևան քաղաքի Տիտոգրադյան փողոցն անվանափոխելու մասին: (Չզեկուցվող)
33. Երևան քաղաքում Կոստան Զարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
34. Երևան քաղաքում Մխիթար Սեբաստացու անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
35. Երևան քաղաքում Աշոտ Սաթյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
36. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Զեկուցվող)