ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2077-Ա |
«20» ապրիլի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆՈՐԱԳԱՎԻԹ 1-ԻՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ Հ.72 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Պայծառ Սաքեյանի լ/ա Շողիկ Հարությունյանի դիմումը՝ Նորագավիթ 1-ին հողատարածք հ.72 hասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.3453 և հ.2072 վկայագրերը և ՀՀ կադաստրի կոմիտեի հ.ԱՏ-05082025-01-0690 տեղեկանքը։
Երևանի քաղաքապետի 2022 թվականի հունիսի 14-ի «Անշարժ գույքերին հասցեներ տրամադրելու մասին» հ.2205-Ա որոշմամբ Նորագավիթ 1-ին հողատարածք հ.72 հողամասին տրամադրվել է Նորագավիթ 13-րդ փողոց հ.45/6 հասցեն:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Նորագավիթ 1-ին հողատարածք հ.72 հասցեի հողամասի մակերեսը փաստացի չափագրությամբ կազմում է 300.0քմ, որքան որ ամրագրված է փաստաթղթերում:
Քննարկվող՝ 300.0 քմ մակերեսով հողամասը՝ համաձայն ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ գտնվում է 8-րդ գոտում /ծածկագիր՝ 01-011-0312-0011/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Ն/49170-25 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Նորագավիթ 1-ին հողատարածք հ.72 հասցեում գտնվող հողամասի /տնամերձ/ սահմանները որոշվում են 300.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|